Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին դեկտեմբերին կմեկնի Թուրքիա,- հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Anadolu գործակալությանը:
Թալաբանին կմասնակցի Տնտեսական համագործակության կազմակերպության գագաթաժողովին, որը դեկտեմբերի 23-ին տեղի կունենա Ստամբուլում:
Թալաբանին հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումներում քննարկման հիմնական թեմաներն են լինելու Թուրքիայի և Իրաքի տնտեսական ու քաղաքական հարաբերությունները: