Պակիստանը չի վստահում ԱՄՆ-ին: Այս մասին հայտնել է Պակիստանի վարչապետ Յուսեֆ Ռազա Գիգլանին:
Ինչպես հայտնում է BBC-ն, Պակիստանը միայն մի քանի շաբաթ հետո թույլ կտա ՆԱՏՕ-ին անհրաժեշտ միջոցները իր տարածքով տեղափոխել Աֆղանստան:
Վարչապետը հերքեց նաև այն տեղեկությունը, ըստ որի` Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին առողջական խնդիրների պատճառով պատրաստվում է հեռանալ պաշտոնից: Վերջինս մեկնել է Դուբայ` բուժվելու նպատակով, և երկու շաբաթից կվերադառնա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու Պակիստանի հարաբերությունները սրվեցին նոյեմբերի 24-ին Պակիստանին օդային հարված հասցնելուց հետո, որի հետևանքով մահացան պակիստանցի զինվորներ:











































