Ինչպես հաղորդում է NEWSru Israel-ը, սերբ զբոսաշրջիկն անսպասելիորեն սպանել է Եգիպտոսի Շարմ Ալ-Շեյխ քաղաքի նավահանգիստներում զբոսաշրջիկների վրա հարձակվող շնաձկանը:
Սերբիայի քաղաքացի Դրագան Ստրիչը հարբած վիճակում բարձրացել է հարթակի վրա ու ցատկել ջրի մեջ, սակայն անսպասելիորեն հայտնաբերել է, որ ցայտքեր չեղան, իսկ ցատկն էլ շատ ցավոտ է եղել: Այնուհետև պարզվել է, որ զբոսաշրջիկն ընկել է շնաձկան գլխին ու սպանել է նրան:
Զբոսաշրջիկին ոտքի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց:
Շարմ Ալ-Շեյխի իշխանությունները, որպես պարգև, սերբին խոստացել են անվճար հանգիստ այդ քաղաքում:
Այս լուրը վերջին մեկ օրվա ընթացքում շատ է քննարկվել համացանցում, սակայն պաշտոնական հաստատում դեռ չկա: