Դոնեցկի «Մետալուրգ»-ի պաշտոնական կայքի այցելուները 10 օր տևած քվեարկության արդյունքում որոշեցին ակումբի` նոյեմբեր ամսվա լավագույն գոլի հեղինակին: Թեկնածուները քիչ չէին, քանի որ նոյեմբերին «Մետալուրգ»-ը խփել էր 9 գոլ:
Առաջին 2 տեղերում Մարկոսի` «Վորկսլա»-ի դարպասը խփած 2 գոլերն էին: Առաջին գոլը հավաքեց ձայների 49.6%-ը, երկրորդը` 40.9%-ը: Երրորդ տեղում հայտնվեց Դրաման Տրաորեի` նույն «Վորկսլա»-ի դարպասը 93-րդ րոպեին խփած գոլը:










































