«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ՀՀԿ հետ միասնական ընտրացուցակով հանդես գալու դեպքում նա կորցնելու է իրեն հավատարիմ մարդկանց քվեները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը:
«Միաժամանակ, չեմ կարող վստահորեն ասել՝ ընդդիմադիր կուսակցություններից ում կտա նույն այդ դժգոհ ընտրազանգվածն իր ձայները, բայց որ՝ ոչ ՀՀԿ-ին, միանշանակ է»,- նկատեց պատգամավորը:
Նրա խոսքով, ժողովուրդն իր քվեն կտա նրան, ում առավելագույնն է վստահում: «Միայն թե, Աստված տա, հասարակությունն ազատորեն քվեարկելու հնարավորություն ունենա, նա իր ձայնը միանշանակ կուղղի ընդդիմադիր դաշտին»,- ամփոփեց Անահիտ Բախշյանը: