Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը կիրակի օրը հայտարարել է, որ երկու ահաբեկչությունների զոհ է դարձել 80 մարդ: Ահաբեկչությունները տեղի են ունեցել այս շաբաթ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Մինչ այդ հաղորդվում էր, որ Քաբուլում և Մազարի-Շարիֆում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 59 մարդ:
‹‹Այս առավոտ ստացած տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 80 մարդ››,- ասել է Քարզայը:
Մահապարտը Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթեցրել էր ինքն իրեն: Եվս մեկ պայթյուն էր տեղի ունեցել Մազարի-Շարիֆ քաղաքում:
Ծայրահեղական իսլամիստական ‹‹Թալիբան›› շարժումը հայտարարել է, որ այդ պայթյունների հետ իրենց շարժումը կապ չունի:











































