Լոնդոնում ավարտվեց 2011 թվականի London chess classic սուպերմրցաշարի 7-րդ տուրը:
Անցկացրած 7 հանդիպումներից հետո Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը վաստակած 7 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը: Մագնուս Կառլսենը, Լյուկ Մքշեյնը և Վլադիմիր Կրամնիկը վաստակել են 12-ական միավոր, սակայն նորվեգացին լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 1-ին տեղը:
Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
1. Մագնուս Կառլսեն – 12 միավոր
2. Վլադիմիր Կրամնիկ – 12 միավոր
3. Լյուկ Մքշեյն – 12 միավոր
4. Հիկարու Նակամուրա – 11 միավոր
5. Լևոն Արոնյան – 7 միավոր
6. Վիշվանաթան Անանդ – 7 միավոր
7. Նայջել Շորթ – 4 միավոր
8. Մայքլ Ադամս – 3 միավոր
9. Դեյվիդ Հոուելլ – 3 միավոր