Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ավարտվեց 2011 թվականի London chess classic սուպերմրցաշարի 7-րդ տուրը: Տարած հերթական հաղթանակից հետո FIDE-ի վարկածով աշխարհի ուժեղագույն շախմատիստ Մագնուս Կառլսենը կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
7-րդ տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
Մագնուս Կառլսեն – Մայքլ Ադամս՝ 1:0,
Վլադիմիր Կրամնիկ – Դեյվիդ Հոուելլ՝ 1:0,
Նայջել Շորթ – Լյուկ Մքշեյն՝ 0:1,
Լևոն Արոնյան – Վիշվանաթան Անանդ 0.5:0.5: