Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարվել է ստորագրել օրենք, որն իրեն օժտում է Ազգային հերոսի կոչումով: Այս մասին դեկտեմբերի 10-ին հաղորդել է Интерфакс-ը:
Նազարբաևին այդ կոչմանն արժանացնելու մասին օրինագիծն ընդունվել է Ղազախստանի խորհրդարանի կողմից: Սակայն նախագահի՝ այդ կոչումից հրաժարվելը պատգամավորների համար անսպասելի չէր:
«Նազարբաևը արժանի է այս կոչմանը և շատ ուրիշ բարձր կոչումների: Այս հանգամանքը պարզ է բոլորին, սակայն նա հերթական անգամ համեստորեն հրաժարվեց նման կոչմանն արժանանալուց»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակ Քայրատ Մամին:










































