Գերմանիայի առաջնության առաջին խաղաշրջանն ավարտվեց «Շտուտգարտ»-«Բավարիա» խաղով, որում հյուրերը հաղթեցին 3:5 ոչ ֆուտբոլային հաշվով: Դա հույս տվեց մյունխենցիների միլիոնավոր երկրպագուներին, որ թիմը դեռ կարող է պայքարել չեմպիոնության համար: Այս հանդիպմանը նախորդած` «Բայեր»-«Ֆրայբուրգ» խաղում լեվերկուզենցիները հաղթելու դեպքում մրցաշարային աղյուսակում կբարձրանային երկրորդ հորիզոնական և առաջատար Դուրտմունդի «Բորուսիա»-ից ետ կմնային ընդամենը 8 միավորով: Այդուհանդերձ, խաղն ավարտվեց ոչ ոքի` 2:2 հաշվով, և «Բայեր»-ն արձակուրդ գնաց երրորդ հորիզոնականում: Հիշեցնենք, որ շաբաթ օրը այս մրցաշրջանում իր երկրորդ պարտությունը կրեց Դուրտմունդի «Բորուսիա»-ն` «Այնտրախտ»-«Բորուսիա Դ.»` 1:0, ինչից անմիջապես օգտվեց տարվա հայտնություն դարձած «Մայնց»-ը: «Սանկտ-Պաուլի»-«Մայնց»` 2:4: Հանգստյան օրերին կայացած մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Բորուսիա Մ.» -«Համբուրգ»`1:2, «Նյուրնբերգ»-«Հաննովեր»` 3:1, «Շալկե»-«Քյոլն»` 3:0, «Վոլֆսբուրգ»-«Հոֆենհայմ»` 2:2: