Tuesday, 23 04 2024
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի

«Օրենքով գողերին» թույլ չեն տալիս ներկա գտնվել Արմեն Կանևսկոյի հուղարկավորությանը

Կիրակի օրը Կրասնոդարի դատապարտյալների հիվանդանոցից Երևան է տեղափոխվել քրեական աշխարհում հայտնի հեղինակություններից մեկի` Կանևսկոյ Արմենի դին։ Ըստ քրեական աշխարհին մոտ կանգնած մեր աղբյուրների՝ նախկին խորհրդային երկրների մի շարք «օրենքով գողեր» ցանկացել են ներկա գտնվել Կանևսկոյի հուղարկավորության արարողություններին, սակայն չնայած հայաստանյան բազմաթիվ քրեական օլիգարխների թախանձագին խնդրանքներին` Հայաստանի նախագահականից թույլ են տվել ներկա գտնվել միայն Մոսկվայից ազգությամբ հայ Կամո Թիֆլիսկիին։ Մյուսներին, այդ թվում՝ Ռուսաստանում ամենահայտնի օրենքով գով Դեդ Հասանին, արգելվել է ժամանել Հայաստան։ Հիշեցնենք. Արմեն Կանևսկոյը (Արմեն Հարությունյան) 2009 թվականին դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման և շաքարախտով հիվանդ լինելու պատճառով պահվում էր դատապարտյալների հիվանդանոցում:

Արմեն Հարությունյանը ծնվել է Երևանում 1970 թ: 1997 թ. նա «օրենքով գող» է կարգվել, իսկ այդ «պատվավոր» կոչումը նրան տվել է Դեդ Հասանը: Շատերը խոսում էին, որ նա կոչումի համար Դեդ Հասանին հսկայական գումարներ է տվել: Սկզբում Ա. Հարությունյանը, տեղափոխվելով Հայաստանից, գրանցվել է Կրասնոդարի մարզի Կանևսկոյ շրջանում, որտեղից էլ ստացել է իր անունը: Նա «նայել է» Կրասնոդարի գյուղատնտեսական շատ շրջաններ` հետևելով, որպեսզի այստեղի գյուղատնտեսական հայտնի կազմակերպությունները ժամանակին գումարներ փոխանցեն «գողական բյուջե»: Այնուհետև սկսել է զբաղվել նավթային բիզնեսով՝ չմոռանալով քրեական բիզնեսի մյուս ոլորտները` դրամաշորթում, մարդկանց առևանգում, զենքի առևտուր, ֆինանսական տարբեր խարդախություններ: Նրա ազդեցությունը հետզհետե սկսել է տարածվել Ռուսաստանի ողջ հարավում: Նա մի քանի անգամ դատված է եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում