Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Պորեբան` Ղարաբաղում

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբան հանգստյան օրերին այցելել է Ղարաբաղ, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել ԼՂՀ նախագահի, ԱԺ նախագահի, ինչպես նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ: Ղարաբաղյան այցի առաջին օրը Պորեբան հանդիպել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Ինչպես փոխանցում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում Պորեբան ասել է, որ իր այցը ճանաչողական բնույթ ունի, քանզի զեկուցման նախապատրաստման ընթացքում կարևորում է ղարաբաղյան հիմնախնդրի նշանակությունը Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների շրջագծում։ Ու քանի որ, Պորեբայի խոսքով, ինքը նպատակադրված է պատրաստել օբյեկտիվ զեկույց, ուստի չէր կարող չայցելել նաև Լեռնային Ղարաբաղ՝ անմիջականորեն տեղում ուսումնասիրելու և իմանալու համար ինչպես իշխանությունների, նույնպես և հասարակության տեսակետները հիմնախնդրի և նրան առնչվող տարաբնույթ էական հարցերի լուծման առկա ընթացքի ու տեսանելի հեռանկարների վերաբերյալ։ Իր հերթին Աշոտ Ղուլյանը ասել է, որ արդեն երկրորդ անգամ է, ինչ Եվրախորհրդարանի ներկայացուցիչներըը ժամանում ԼՂՀ, ինչը Ղուլյանին ենթադրել է տալիս, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս եվրոպական այդ հեղինակավոր կառույցի, սկսել է առավել լուրջ հետաքրքրություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման նկատմամբ։ ԱԺ նախագահը նշել է, որ Արցախի ժողովուրդն իր անկախ, ինքնիշխան պետությունը կառուցում է՝ հիմք ընդունելով համընդունելի միջազգային նորմերը և ուղեցույց ունենալով պետականաշինության եվրոպական ստանդարտները։ Որպես այդպիսին՝ Լեռնային Ղարաբաղը կարողացել է սեղմ ժամանակամիջոցում, առանց կողմնակի, այդ թվում՝ միջազգային կառույցների աջակցության, այդ առումով հասնել նկատելի հաջողությունների։ Միևնույն ժամանակ, նա ափսոսանք է հայտնել, որ միջազգային հանրությունը համարժեք հետաքրքրություն չի ցուցաբերում ԼՂՀ հանրային-պետական կառավարման ասպարեզում արդեն իսկ ձևավորված ու կայացած ժողովրդավարական արժեքների առկայության նկատմամբ։ Նույն օրը Պորեբան հանդիպել է ԼՂՀ փախստականների միության նախագահ Սարասար Սարյանի և այդ ոչ կառավարական կազմակերպության մի խումբ անդամների հետ։ Այս հանդիպման ժամանակ Պորեբան ասել է, որ Հայաստանի վերաբերյալ իր կողմից պատրաստվող զեկույցում մտադիր է արծարծել նաև Ադրբեջանից գաղթած հայ փախստականների հիմնախնդիրները, ուստի և կցանկանար որոշակի տեղեկություններ ստանալ այդ կապակցությամբ։ Փախստականների միության նախագահը և հանդիպմանը ներկա մյուս փախստականները Պորեբային են ներկայացրել այն տառապանքները, որ կրել է ադրբեջանահայությունը 1988-90 թթ.։ Նրանք հայտնել են, որ այդ հանրապետության ավելի քան 500 հազար քաղաքացիներ, միայն այն պատճառով, որ ազգությամբ հայ են, ստիպված են եղել պետականորեն կազմակերպված զանգվածային ջարդերի ու բռնատեղահանությունների պատճառով գաղթել՝ լքելով բնակարանները, սերնդեսերունդ կուտակած ունեցվածքը և դրամական միջոցները, մտածելով միայն իրենց ու զավակների կյանքը փրկելու մասին։ Որպես առավել ցավալի իրողություն՝ այդ ողբերգական իրադարձությունների ընթացքում հարյուրավոր հայեր՝ անկախ տարիքից ու սեռից, զոհ են գնացել գազազած ամբոխի վայրագություններին կամ հաշմվել են՝ ստանալով տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ։ Ադրբեջանի փախստական հայությունն այսօր սփռված է աշխարհով մեկ։
Կիրակի օրը Պորեբային է ընդունել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և վերջնական կայունության հաստատման համար անհրաժեշտ է լիարժեք երկխոսություն հաստատել հակամարտող բոլոր կողմերի միջև: «Երկրի ղեկավարը և Տոմաշ Պորեբան կարևորել են Եվրոպայի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում` միաժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է որակապես նոր լիցք հաղորդել եվրոպական տարբեր կառույցների և Արցախի միջև կապերին: Այս համատեքսում նրանք կարևորել են նաև այցերը Լեռնային Ղարաբաղ, ինչը թույլ կտա ավելի հստակ պատկերացում կազմել մեր հանրապետությունում և ամբողջ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին»,- գրված է նախագահականի հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում