Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ վերջին շրջանում Հայաստանի հետ կապված՝ աշխարհի տարբեր ծայրերից հնչող հայտարարություններին, որտեղ Հայաստանը հիշատակվում է հանցավոր խմբերի հետ առնչություն ունենալու մասին: Այդ կապակցությամբ Զուրաբյանը հայտարարել է. «Բնական չէ՞, որ ռեժիմը կսկսի զրկվել միջազգային հանրության աջակցությունից, երբ ձեռք է բերում նման համբավ: Հիշեք` ինչ եղավ գեներալ Նորիեգայի հետ, երբ նրանց մեղադրեցին նարկոբիզնեսի հովանավորության մեջ: Եւ բազմաթիվ այլ դիկտատորների ճակատագիրը կարելի է հիշել այս կապակցությամբ: Նման մեղադրանքները, այո, տանում են դեպի այդ ռեժիմի աստճիանական մեկուսացմանը եւ ի վերջո` նրա տապալմանը: Այնպես որ, սա կարելի է գնահատել որպես բավականին դրական պրոցես, որը նշանակում է մի բան միայն. աշխարհը սկսում է ընդունել մեր ճշմարտությունը: Այն ճշմարտությունը, որի մասին մենք տարիներ շարունակ խոսել ենք»: