Այսօր Ճապոնիայի կառավարությունը հայտնել է, որ ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել Ճապոնիայի հարավ-արևմուտքում գտնվող «Կյուշու» ատոմակայանում, որը սակայն չի թափանցել շրջակա միջավայր:
Associated Press-ը գրում է, որ ուրբաթ օրը «Կյուշու» ԱԷԿ-ի Գենկայի բաժնից արտահոսքը տեղի է ունեցել այն ընթացքում, երբ Ճապոնիան փորձում է կայունացնել դրությունը «Ֆուկուսիմա»-ում, որտեղ ռեակտորի երեք միջահյուսները հալվել էին և մեծ քանակությամբ ռադիոկատիվ ճառագայթում էր արձակվել օդ և թափանցել օվկիանոս:
Ճապոնիայի միջուկային և արտադրական անվտանգության գործակալության խոսնակ Տետսույա Սաիտոն ասել է, որ 1.8 տոննա ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել ատոմակայանի 3-րդ համարի ռեակտորից, որի պատճառները դեռևս հետազոտվում են: Նա հավաստել է , որ ջուրը տեղափոխվել է պահուստային տարածք և վտանգ չի սպառնում: