Այսօր Մոսկվայում նախատեսվող ցույցի ժամանակ քաղաքում կարգուկանոն և անվտանգություն ապահովելու համար քաղաք դուրս կբերվի 50 հազար ոստիկան և ներքին զորքերի զինծառայող: Այս մասին հաղորդում է BBC-ն, սակայն տեղեկության աղբյուրը չի նշվում:
Քաղաքի իշխանությունները թույլատրել են ընդդիմությանը Болотная հրապարակում ժամը 14:00-ից մինչև 18:00-ն անցկացնել «Հանուն արդար ընտրությունների» ակցիան, որին կարող է մասնակցել մինչև 30 հազար մարդ: Սակայն Մոսկվայի քաղաքապետարանից երեկ երեկոյան հայտնել են, որ իրենց հաշվարկներով հրապարակում կլինի ընդամենը 8-10 հազար մարդ:
Ռուսական Коммерсантъ թերթը գրում է, որ եթե կազմակերպիչներին հաջողվի հավաքել 30 հազար մարդ, ապա այս ցույցը կլինի Մոսկվայի ամենազանգվածային արտոնված ակցիան վերջին 20 տարիների ընթացքում:
Այսօր «Հանուն արդար ընտրությունների» արտոնված և չարտոնված ցույցեր են նախատեսվում Ռուսաստանի տասնյակ քաղաքներում: