Thursday, 25 04 2024
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ

1948թ. այս օրն ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը. (պատմություն)

1948թ. այս օրն ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր – ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին առաջարկված փաստաթուղթ, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի ժամանակ 217 A (III) («Մարդու իրավունքների մասին միջազգային դաշնագիր») որոշմամբ 1948թ. դեկտեմբերի 10-ին Փարիզի Շայո պալատում: Հռչակագիրը թարգմանվել է 375 լեզուներով ու բարբառնորով և համարվում է իրավունքների առաջին գլոբալ սահմանումը, որով օժտված են բոլոր մարդիկ: Բաղկացած է 30 հոդվածներից և Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրերին հավասար երկու կամըտիր արձանագրություններով համարվում է Մարդու իրավունքների միջազգային օրինագծի մի մասը:

Պատմությունը

Մարդու իրավունքների նախապատմությունը

Սկզբում մարդիկ իրավունքներ ունեին միայն այն պատճառով, որ ինչ-որ մի խմբի, օրինակ` ընտանիքի, մի մասն էին: Հետո` մ.թ.ա. 539թ., Կյուրոս Մեծը, գրավելով Բաբելոնը, արեց մի աներևակայելի բան` նա ազատեց բոլոր ստրուկներին: Ավելին, նա հայտարարեց, որ մարդիկ իրենք պետք է ընտրեն իրենց կրոնը: Կյուրոսի գլանը (կավե աղյուսը, որտեղ գրվում էին նրա հայտարարությունները) համարվում է մարդու իրավունքների առաջին հռակագիրը պատմության մեջ: Մարդու իրավունքների գաղափարը արագ տարածվեց Հնդկաստանում, Հունաստանում և, ի վերջո, Հռոմում: Ահա կարևորագույն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակից ի վեր. 1215թ.` Ազատությունների մեծ կանոնադրություն – մարդկանց տվեց նոր իրավունքներ և թագավորին ստիպեց ենթարկվել օրենքին: 1628թ.` Իրավունքի մասին խնդրագիրը – ամրապնդեց մարդկանց իրավունքներն ու ազատությունները: 1776թ.` Ամերիկայի միացյալ նահանգների անկախության հռչակագիրը – հռչակեց «կյանքի, ազատության և երջանկության ձգտելու» իրավունքները: 1789թ.` Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագիրը Ֆրանսիայում հայտարարեց, որ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ: 1948թ.` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը – առաջին փաստաթուղթը, որը պարունակում է 30 իրավունքներ, որոնք վերապահված են յուրաքանչյուր մարդու համար:

Գաղափարը

Լուսավորության դարաշրջանում սկսեցին հայտնվել գաղափարներ բնական իրավունքների մասին: Այդ գաղափաների հիման վրա ստեղծվեցին և ընդունվեցին Իրավունքների մասին օրինագիծը Մեծ Բրիտանիայում, Իրավունքների մասին օրինագիծը ԱՄՆ-ում և մարդու և քաղաքացու իրավուների մասին հռչակագիրը Ֆրանսիայում: Երկրորդ համաշխարհային պատերազմը ակնհայտորեն ցուցադրեց մարդու իրավունքների մասին համընդհանուր պայմանագրի անհրաժեշտությունը: 1941թ. Ֆրանկլին Ռուզվելտը իր «Երկրի իրավիճակի մասին» ելույթում կոչ արեց պահպանել չորս անհրաժեշտ ազատությունները` խոսքի ազատությունը, խղճի ազատությունը, ազատություն կարիքներից և ազատություն վախից: Սա նոր խթան հանդիսացավ մարդու իրավունքների` որպես խաղաղության և պատերազմի ավարտի պայմանի զարգացման համար: Երբ հասարակությանը հայտնի դարձան վայրագությունները, որոնք իրականացնում էր Նացիստական Գերմանիան, պարզ դարձավ, որ ՄԱԿ-ի Կանոնադրությունը բավարար ճշգրիտ չի սահմանում մարդու իրավունքները: Անհրաժեշտ էր համընդհանուր պայմանագիրը, որը կթվարկեր և կնկարագրեր անհատի իրավունքները:

Մշակումը

1946 թ. միջազգային իրավունքի ոլորտում կանադացի մասնագետ Ջոն Համփրին հրավիրվեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից մարդու իրավունքների վարչության` Հռչակագրի առաջատար բաղադրիչի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար: Նրա պարտականությունների մեջ էր մտնում համագործակցությունը Մարդու իրավունքների հանձնաժողովի հետ` ներկայացված աշխարհի տիպիկ պետությունների ամբողջ շրջանակի կողմից (Ավստրալիա, Բելգիա, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Միացյալ Թագավորություն, Չինաստան, Կուբա, Եգիպտոս, Հնդկաստան, Իրան, Լիբիա, Պանամա, ԽՍՀՄ, ԱՄՆ, Ուրուգվայ, Ֆիլիպիններ, Ֆրանսիա, Չիլի, Հարավսլավիա), որը շուտով սկսեց փաստաթղթի նախապատրաստական աշխատանքները, ինչն ի սկզբանե ենթադրվում էր անվանել Իրավունքների միջազգային օրինագիծ:

Ընդունումը

Հռչակագրի համար քվեարկությունը իրականացվում էր հոդված առ հոդված: Հռչակագրի նախագծի 23-31 հոդվածները ընդունվեցին միաձայն: Քննարկման արդյունքների համաձայն` հռչակագրի նախագծի 3-րդ հոդվածը համակցվեց 2-րդ հոդվածին: Քննարկումների և հոդված առ հոդված քվեարկության ընթացքում բացահայտվեց արևմտյան պետությունների և խորհրդային բլոկի երկրների դիմադրությունը: ՄԱԿ-ի խորհրդային պատվիրակության ղեկավար Անդրեյ Յանուարյեվիչ Վիշինսկին հռչակագրի մասին արտահայտվում էր հետևյալ կերպ. Չնայած որոշ առավելությունների` այս ծրագիրն ունի մի շարք խոշոր թերություններ, որոնց շարքում գլխավորը դրա ձևական-իրավական բնույթն է և ցանկացած միջոցառումների բացակայությունը նախագծում, որոնք կարող էին նպաստել այս ծրագրում հռչակված հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների իրականացմանը: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը վերջնական տարբերակով հաստատվեց 48 երկրների կողմից Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 183-րդ լիգայում, որը տեղի ունեցավ Շայլոթ պալատում (Փարիզ) 1948թ. դեկտեմբերի 10-ին: Բելոռուսիայի ԽՍՀ-ն, Ուկրաինայի ԽՍՀ-ն, ՍՍՀՄ-ը, Չեխոսլովակիան, Լեհաստանը, Հարավսլավիան, ՀԱՄ-ն և Սաուդյան Արաբիան քվեարկության ժամանակ ձեռնպահ մնացին: Հետևյալ երկրները քվեարկեցին Հռչակագրի օգտին` Աֆղանստան, Արգենտինա, Ավստրալիա, Բելգիա, Բոլիվիա, Բրազիլիա, Բուրմա, Կանադա, Չիլի, Չինաստան, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Կուբա, Դանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Էկվադոր, Եգիպտոս, Էլ Սալվադոր, Եթովպիա, Ֆրանսիա, Հունաստան, Գվատեմալա, Հաիթի, Իսլանդիա, Հնդկաստան, Իրան, Իրաք, Լիբանան, Լիբերիա, Լյուքսեմբուրգ, Մեքսիկա, Նիդեռլանդներ, Նոր Զելանդիա, Նիկարագուա, Նորվեգիա, Պակիստան, Պանամա, Պարագվայ, Պերու, Ֆիլիպիններ, Թայլանդ, Շվեդիա, Սիրիա, Թուրքիա, Միացյալ Թագավորություններ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ուրուգվայ, Վենեսուելա: Չնայած այն հանգամանքին, որ կանադացի Ջոն Համֆրին կենտրոնական դեր խաղաց այս գործընթացում` Կանադայի կառավարությունը սկզբում ձեռնպահ մնաց Հռչակագրի նախագծի օգտին քվեարկելուց, սակայն ավելի ուշ քվեարկեց նախագծի օգտին Գլխավոր ասամբլեայում:

Կարգավիճակը

Հռչակագիրն ունի խորհրդատվական կարգավիճակ, բայց դրա հիմքում ընկած են մասնակիցների համար պարտադիր երկու պայմանագիր` Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագիրը և Տնտեսական, քաղաքական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը: Հռչակագրի առանձին դրույթներ, ինչպես օրինակ խոշտանգումների և ստրկության արգելքը, որպես իմպերատիվ նորմա` պարտադիր են: Առանձին երկրներում Հռչակագիրը ճանաչվում է մասամբ: Այս փաստաթուղթը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով (2009թ. ավելի քան 350) և համարվում է ամենաշատ թարգմանվող փաստաթուղթը աշխարհում: Էլեոնորա Ռուզվելտը Հռչակագիրն անվանել է «Ազատությունների մեծ կանոնադրություն» ողջ մարդկության համար (այդ իսկ պատճառով Հռչակագիրը երբեմն անվանում են Մարդու իրավունքների կանոնադրություն):

Կառուցվածքը

Համընդհանուր Հռչակագրի հիմքում ընկած կառուցվածքը ներկայացվեց իր երկրորդ նախագծում, որը պատրաստվել էր Ռենե Կասսինի կողմից: Կասսինն աշխատել է առաջին նախագծից սկսած, որը պատրաստվել էր Ջոն Պետերս Համֆրիի կողմից: Կառուցվածքի վրա իր ազդեցությունն է թողել Նապոլեոնի Օրենսգիրքը, այդ թվում` նախաբանը և ներածական ընդհանուր սկզբունքները: Կասսինը համեմատում էր Հռչակագիրը հունական տաճարի սյունազարդ նախասրահի հետ, որն ունի հիմք, աստիճաններ, չորս սյուներ և վերնաճակատ: 1-ին և 2-րդ հոդվածները հիմնարար բլոկերն են, իրենց արժանապատվության, ազատությանմ, հավասարության և եղբայրության մասին սկզբունքներով: Նախաբանի յոթ կետերը, որոնցում շարադրվում են Հռչակագրի պատճառները, իրենցից ներկայացնում են աստիճանները: Հռչակագրի հիմնական կառուցվածքը ձևավորում է չորս սյուները: Առաջին սյունը (3-11 հոդվածները) կազմում են անձի իրավունքները, ինչպիսիք են կյանքի իրավունքը և ստրկության արգելումը: Երկրորդ սյունը (12-17 հոդվածները) կազմում են անհատի իրավունքները քաղաքական ու քաղաքացիական հասարակության մեջ: Երրորդ սյունը (18-21 հոդվածները) վերաբերում է հոգևոր, հասարակական և քաղաքական ազատություններին, ինչպիսիք են կրոնի ազատությունը և միություններ կազմելու իրավունքը: Չորրորդ սյունը (22-27 հոդվածները) սահմանում է սոցիալակամ, տնտեսական և մշակութային իրավունքները: Կասսինի մոդելում Հռչակագրի վերջին երեք սյուները ապահովում են վերնաճակատը, որը կապակցում է ամբողջ կառուցվածքը: Այս հոդվածները վերաբերում են անհատի պարտականություններին հասարակության նկատմամբ և ՄԱԿ-ի նպատակներին հակասող իրավունքների կիրառման արգելմանը: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը բաղկացած է նախաբանից և 30 հոդվածներից, որտեղ ամրագրված են առանց որևէ տարբերակման բոլոր տղամարդկանց և կանանց պատկանող մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Համընդհանուր հռչակագիրը ճանաչում է, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամների անկապտելի արժանապատվության ճանաչումը հանդիւանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը: Այն ճանաչում է յուրաքանչյուր մարդ արարածի անկապտելի իրավունքները, ներառյալ inter alia, կյանքի, ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունքը, հետապնդումից այլ երկրներում ապաստան փնտրելու և այդ ապաստանից օգտվելու իրավունքը, համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունքը, կրթության իրավունքը, մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը, խոշտանգումից և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը: Այս անկապտելի իրավունքներից պետք է օգտվեն աշխարհի բոլոր տղամարդիկ, կանայք, երեխաները, ինչպես նաև հասարակության բոլոր խմբերը:

Նախաբան

Համընդհանուր հռչակագիրը սկսվում է նախաբանով` բաղկացած յոթ կետերից: Նախաբանի յուրաքանչյուր կետ սահմանում է Հռչակագրկի ընդունման պատճառները: Առաջին կետը հավաստում է, որ մարդկանց արժանապատվության ճանաչումը աշխարհի ազատության, արդարության և խաղաղության հիմքն է: Երկրորդ կետը դիտարկում է, որ մարդու իրավունքների նկատմամբ քամահրանքն ու արհամարհանքը հանգեցրել են մարդկության խիղճը վրդովող բարբարոսական գործողությունների, և մարդկության վեհ նպատակն է հռչակված այնպիսի աշխարհի ստեղծումը, ուր մարդիկ կվայելեն խոսքի ու համոզմունքների ազատություն և զերծ կլինեն վախից ու կարիքից: Երրորդ կետը նշում է, որ քանզի մարդիկ հարկադրված չեն ընդվզել բռնակալության ու ճնշման դեմ, մարդու իրավունքները պետք է պաշտպանվեն օրենքի իշխանությամբ: Չորրորդ կետը մարդու իրավունքները կապում է ազգերի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման հետ: Հինգերորդ կետը Հռչակագիրը կապում է ՄԱԿ-ի Կանոնադրության հետ, որը վերահաստատում է հավատը մարդու հիմնական իրավունքների, մարդ անհատի արժանապատվության ու արժեքի նկատմամբ: Վեցերորդ կետը նշում է, որ ՄԱԿ-ի բոլոր անդամները պարտավոր են, Միավորված ազգերի հետ համագործակցելով, հասնել մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքի ու դրաց պահպանման: Յոթերորդ կետը դիտարկում է, որ իրավունքների ու ազատությունների համընդհանուև ըմբռնումը վիթխարի նշանակություն ունի վերոնշյալ պարտավորության իրականացման համար: Այս կետերը հաջորդում են «հայտարարությանը» Հռչակագրի մասին որպես «առաջադրանք բոլոր ժողովուրդներին ու ազգերին, որպեսզի յուրաքանչյուր անհատ և հասարակության յուրաքանչյուր մարմին» պետք է կրթության ու ուսուցման միջոցով նպաստի այս իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգալից վերաբերմունք և ազգային ու միջազգային առաջադիմական միջոցառումներով ապահովի դրանց համընդհանուր արդյունավետ ճանաչումն ու պահպանումը:

Նշանակությունը և իրավական ուժը

Նշանակությունը

Գինեսի ռեկորդների գիրքը ՄԻՀՀ-ն համարում է «Ամենաշատ թարգմանված փաստաթուղթը» աշխարհում: Նախաբանում կառավարությունները իրենց և իրենց ժողովուրդների վրա մեծ պատասխանատվություն են դնում, ինչն ապահովում է Հռչակագրում նշվող մարդու իրավունքների համընդհանուր և արդյունավետ ճանաչումն ու պահպանումը: Էլեոնոր Ռուզվելտը աջակցեց ՄԻՀՀ-ի որպես հռչակագրի, այլ ոչ թե որպես պայմանագրի ընդունումը, քանի որ նա կարծում էր, թե այն նույն ազդեցությունը կգործի համաշխարհային հասարակության վրա, ինչպես Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը Միացյալ Նահանգների սահմաններում: Այս հարցում նա չէր սխալվում: Չնայած այն օրենքով չէր պարտադրվում` Հռչակագիրը ընդունվեց կամ ազդեցություն ունեցավ մեծ թվով ազգային սահմանադրությունների վրա սկսած 1948թ.-ից: Այն նաև ծառայում էր մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված աճող թվով ազգային, միջազգային օրենքների և պայմանագրերի, ինչպես նաև ռեգիոնալ, ազգային և ենթաազգային ինստիտուտների հիմքը:

Իրավական ուժը

Ինքնին պայմանագիր չհանդիսանալով` Հռչակագիը հստակորեն ընդունվեց «հիմնարար ազատություններ» և «մարդու իրավունքներ» հասկացությունների իմաստի սահմանման նպատակով, որոց հանդիպում ենք ՄԱԿ-ի Կանոնադրությունում, ինչը պարտադիր է բոլոր անդամ պետությունների համար: Այս պատճառով Համընդհանուր հռչակագիրը Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար բաղադրիչ փաստաթուղթն է: Բազմաթիվ միջազգային իրավաբաններ, ի լրումն, կարծում են, որ Հռչակագիրը ձևավորում է միջազգային իրավունքի մի մասը և հզոր գործիք է դիվանագիտական ու բարոյական ճնշման կիրառման մեջ` ուղղված այն կառավարությունների դեմ, որոնք ոտնահարում են նրա ցանկացած հոդվածը: 1968թ. ՄԱԿ-ի Միջազգային կոնֆերանսը Մարդու իրավունքների մասին տեղեկացրեց, որ այն «հանդիսանում է պարտավորություն միջազգային հանրության անդամների համար» ուղղված բոլոր անհատներին: Հռչակագիրը որպես հիմք է ծառայել մարդու իրավունքների մասին ՄԱԿ-ի երկու պարտավորեցնող համաձայնագրերի համար` Միջազգային դաշնագիր քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին և Միջազգային դաշնագիր տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին, և Հռչակագրի սկզբունքները մանրամասն մշակվել են միջազգային պայմանագրերում, ինչպես օրինակ` Միջազգային կոնվենցիան ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին, Միջազգային կոնվենցիան կանանց նկատմամբ խտրականության վերացման մասին, ՄԱԿ-ի կոնվենցիան երեխաների իրավունքների մասին, ՄԱԿ-ի կոնվենցիան խոշտանգումների դեմ և շատ այլ համաձայնագրեր: Հռչակագիրը շարունակում է լայնորեն վկայակոչվել կառավարություների, գիտնականների, փաստաբանների և սահմանադրական դատարանների ու անհատների կողմից, ովքեր դիմում են նրա սկզբունքներին իրենց կողմից ճանաչված մարդու իրավունքների պաշտպանության համար:

Մարդու իրավունքների միջազգային օր

1950թ., ի պատիվ Հռչակագրի, ՄԱԿ-ը հաստատեց Մարդու իրավունքների օրվան նվիրված տոնը, որը նշվում է դեկտեմբերի 10-ին: Տոնին մասնակցում են մարդիկ, տարբեր համայնքային և կրոնական խմբեր, խորհրդարաններ, կառավարություններ և, իհարկե, ինքը Միավորված ազգերի կազմակերպությունը: Յուրաքանչյուր տասը տարին մեկ ձեռնարկվում են քարոզարշավներ` նպաստելու Հռչակագրի և անմիջականորեն մարդու իրավունքների իրագործմանը: 2007թ. դեկտեմբերի 10-ին մեկնարկեց «Մարդկային արժանապատվություն և արդարություն բոլորիս համար» անունը կրող քարոզարշավը, որին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները: Այն տևեց ուղիղ մեկ տարի` մինչև 60-րդ հոբելյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում