Իր 45–ամյա հոբելյանի օրը Շենեդ Օ’Կոները չորրորդ անգամ է ամուսնացել: Նրա փեսացուն՝ Բարրի Հերիջեմն է: Հարսանիքը տեղի է ունեցել Լաս–Վեգասում:
Երգչուհին այնպիսի հարսանեկան զգեստ էր ընտրել, որ առաջին հերթին աչքի են ընկել նրա մարմնի բազմաթիվ դաջվածքները:
Պսակադրության արարողությունը պետք է տեղի ունենար Լաս-Վեգասի փոքրիկ եկեղեցիներից մեկում: Սակայն այս հարցում էլ երգչուհին ցուցաբերել է յուրօրինակություն, և այն տեղի է ունեցել եկեղեցու բակում`վարդագույն «Կադիլակի» մեջ:
Ինչես գրում է Экспресс газета-ն, պսակադրության արարողությունից հետո եկեղեցու սպասավորները երգել են Happy Birthday to you երգը:








































