Թենիսիստների համաշխարհային դասակարգման 27-րդ հորիզոնականը զբաղեցնող արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը «Ole» պարբերականին տված հարցազրույցում վաղ է համարել կարիերան ավարտելու մասին մտածելը: «Ես չեմ ցանկանում ավարտել իմ կարիերան, քանի դեռ Արգենտինայի հավաքականի հետ չեմ նվաճել «Դևիս»-ի գավաթը: Եթե մենք Խուան Մարտին դել Պոտրոյի հետ լավ մարզավիճակում լինենք, ապա կկարողանանք հաղթել սերբերին 2011թ. կայանալիք հավանական կիսաեզրափակիչում: Ես միշտ խաղացել եմ հավաքականում: Ինձ համար դա մեծագույն պատիվ է»: