Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2010» զեկույցը, ըստ որի, 2009թ. աղքատ է համարվել այն չափահաս անձը, որին բաժին ընկնող մեկ ամսվա եկամուտը պակաս է եղել 30,920 դրամից (կամ 85.1 ԱՄՆ դոլարից): Շատ աղքատ է համարվել այն մարդը, որին բաժին ընկնող ամսական եկամուտը 25,217 դրամից (կամ 69.4 ԱՄՆ դոլարից) պակաս է եղել, իսկ ծայրահեղ աղքատ` այն չափահասը, որին բաժին ընկնող եկամուտը 17,483 դրամից (կամ 48.1 ԱՄՆ դոլարից) պակաս է եղել: