Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Կարեն Կարապետյանը ռոք է լսում. «Ես վստահում եմ ռոք լսողներին»

«Առաջին լրատվական»-ը վերջին օրերի քաղաքական զարգացումների շուրջ զրուցել է դերասան, «Շարմ» ընկերության տնօրեն Հրանտ Թոխատյանի հետ: 



– Պարոն Թոխատյան, վերջին օրերին մեզանում իրադարձությունները շատ արագ են զարգանում, իրար հետեւից պաշտոնանկություններ, հրաժարականներ, ասում են` առաջիկայում դեռ էլի են սպասվում: Ձեր գնահատականը այս ամենին: 



– Ես լավագույն դեպքում իմ գնահատականը որպես քաղաքացի կարող եմ տալ եւ ասել, որ մեր հանրապետությունը բավականին ակտիվ, բուռն կյանքով է սկսել ապրել: Երեւի թե նախագահը շատ լավ գիտակցում է իր անելիքը, համարում է ճիշտ եւ հարմար մեր հանրապետության համար: Ես շատ կուզենայի, որ նախագահը ավելի հաճախ իր բռունցքը խփեր սեղանին: Դժվար է գնահատական տալ իմ կողմից, քանի որ տեղի ունեցած գործողությունների ժամանակ ես քաղաքում չեմ եղել ու իմ օբյեկտիվ կարծիքը կատարվածի վերաբերյալ չեմ կարող հայտնել: Իմացա, որ Կարեն Կարապետյանն է քաղաքապետ դարձել, որի համար շատ ուրախ եմ: Նրան ճանաչում եմ շատ վաղուց` 90-ականներից, բավականին բանիմաց, պատրաստված, ինտելիգենտ մարդ է, չնայած երկրորդ թեկնածուի` Տարոն Մարգարյանի մասին իմ կարծիքը չեմ փոխում, որովհետեւ այն, ինչ Տարոնը կարողացավ Ավան թաղամասում անել (Ավանը դարձրեց քաղաքի ամենածաղկուն հատվածներից մեկը), որեւէ մեկը չկարողացավ:



– Այսինքն` նրանցից ո՞ր մեկն էլ դառնար քաղաքապետ, Ձեր կարծիքը դրակա՞ն էր լինելու:



– Այո՛, որովհետեւ երկուսին էլ շատ լավ ճանաչում եմ եւ կարծում եմ` երկուսն էլ բանիմաց քաղաքապետ կարող էին լինել, այսինքն` երկուսն էլ երեւանցի, Երեւանը սիրող են, ինչը ամենակարեւորն է, քաղաքապետը պետք է սիրի քաղաքը:



– Դուք մեր նախկին զրույցների ժամանակ մեկ անգամ չէ, որ նշել եք, որ արդեն նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն էլ քաղաքի տղա է, սիրում է քաղաքը, մնում է կարողանա երկու կողմերին` թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը իր գործով ապացուցել…



– Եվ իր գործով ինքն ապացուցում էր: Եթե հիմա մենք վերցնենք իր արած աշխատանքը, ես չեմ կարծում, որ այսօր շատ մարդիկ կգտնվեն, որ կասեն` քաղաքում ոչ մի փոփոխություն չեղավ: Քաղաքում եղան դրական փոփոխություններ` քաղաքի մաքրությունը, արտաքին տեսքը, փողոցների, ինչու չէ, նաեւ արվարձանների բարեկարգումը, այսինքն` սկսեց դրանց վրա ուշադրություն դարձնել: Ուրիշ բան, որ այդ գործը մինչեւ վերջ չհասավ:



– Փաստորեն, ստացվեց` դմբուզը միշտ չէ՞, որ օգնում է:


– Ես չեմ կարծում, որ ինքը քաղաքը կանաչապատում եւ մաքրում էր դմբուզով: Դմբուզով չի արվում ոչ մի բան:


– Պարոն Թոխատյան, Դուք թեեւ նշում եք քաղաքի կանաչապատման մասին, սակայն մեզ հետ զրույցում բնապահպանները նշում են, որ Գագիկ Բեգլարյանի պաշտոնավարման ընթացքում քաղաքը էկոլոգիական տեսակետից տուժեց, որ, օրինակ, միայն հոլանդական ծաղիկներով քաղաքը ծաղկապատելով կանաչի խնդիրը չի լուծվում: Հենց նրա օրոք Ուսանողական այգին սրճարանի վերածվեց, մանկապարտեզ քանդվեց, ծառերը հատվեցին` տեղը էլիտար շենք կառուցելու նպատակով: 


– Բրավո՛, բոլոր բնապահպաններին, հոտնկայս ծափահարել եմ, ծափահարում եմ եւ ծափահարելու եմ: Ապրեն իրենք: Ուղղակի բնապահպանները միշտ են դժգոհել, միշտ են դժգոհում եւ միշտ էլ դժգոհելու են` անկախ նրանից` ով էլ լինի քաղաքապետ: Դա նրանց գործն է: Եթե բոլորս լինեինք բնապահպան, շատ ավելի լավ կլիներ, բայց մեզանից շատերը, ցավոք սրտի, կողքից միայն ծափահարում են, այնինչ վատ չէր լինի բոլորս կողքից մասնակցեինք այդ գործին: Իրենք շատ ճիշտ են անում, քաղաքը պետք է զարգանա իր հունով, բնապահպանները եւ կանաչները պետք է անեն իրենց գործը: Ամբողջ աշխարհում այդպես եղել է, այդպես կա, այդպես էլ լինելու է: Եթե վաղը մենք մեր ամբողջ քաղաքը պատենք ծառերով, միեւնույն է, բնապահպանները դժգոհ են լինելու եւ շատ ճիշտ են անելու:


– Դուք զրույցի սկզբում նշեցիք, որ Սերժ Սարգսյանը շատ ճիշտ քաղաքականություն է վարում, կադրային փոփոխություններ է իրականացնում: Կարծում եք` կադրային փոփոխություններով կարո՞ղ են խնդիրներ լուծվել, թե՞ ավելի շատ խնդիրը համակարգային փոփոխությունների մեջ է:


– Քանի կար բոլորը բողոքում էին Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականությունից, սկսեց կադրային փոփոխություններ անել, հիմա էլ ասում են` արդյո՞ք միայն կադրեր փոփոխելով փոփոխություն կլինի: Ինչ-որ մի տեղից պետք է սկսել գործը, նախագահը սկսել է այդ կետից: Այսինքն` նա ուզում է, որ յուրաքանչյուր մասնագետ լինի իր տեղում: Ինձ դժվար է գնահատական տալ էկոնոմիկայի կամ արդարադատության նախարարի, կամ որեւէ այլ նախարարի աշխատանքներին, որովհետեւ ամեն օր չեմ շփվում նրանց հետ: Ես` որպես սպառող, որպես քաղաքացի, ընդամենը կարող եմ զգալ իմ մաշկի վրա նրանց կատարած աշխատանքը:


– Իսկ երկրում արդարադատության պակասից արդյո՞ք չի կարելի եզրակացնել արդարադատության նախարարի աշխատանքի որակը:


– Մենք ձեզ հետ միշտ երկար զրուցել ենք, դուք իմ կարծիքը գիտեք. մեր հանրապետությունը հիմա զարգանում է այնպես, ինչպես պետք է զարգանա` ո՛չ շատ բուռն, ո՛չ շատ պասիվ, զարգանում է այնպես, ինչպես յուրաքանչյուր երկիր է զարգացել: Իհարկե, ամեն մեկս ուզում ենք, որ շուտ գա լուսավոր ապագան, բայց այդպես չի լինում ոչ մի տեղ: Ուրիշ բան, որ մեկը կարող է անցնի այդ փուլը մեզանից մի քանի քայլ ավելի արագ, քան մենք ենք դա անում, բայց մենք էլ այս քայլերն անում ենք մի քիչ ավելի արագ, քան մեկ ուրիշ երկիր, որն ավելի վատ վիճակում է, քան մենք: Մեզ համար ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը չպետք է լինեն չափանիշ: Եկեք չմոռանանք, որ մենք այսօր էքսպերիմենտալ երկրում ենք ապրում: Մեզ տրված է հնարավորություն մեր ձեռքերով կառուցել երկիրը, բայց դրա համար պետք է, որ մենք իրար չխանգարենք, այլ փորձենք իրար խորհուրդ տալով առաջ գնալ, բոլորս միասին շարժվենք մի ուղղությամբ: Ամեն դեպքում ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության միակ նպատակը նորմալ զարգացող Հայաստանն է: Մենք այս կողմ-այն կողմ ընկնում ենք, բայց, այնուամենայնիվ, գնում ենք առաջ:


– Պարոն Թոխատյան, Դուք նշեցիք` այս կողմ-այն կողմ ընկնում ենք, բայց գնում ենք առաջ: Իսկ խոսքի ազատության առումով ո՞ր փուլում ենք գտնվում, մենք տեսնում ենք, որ հեռուստատեսության պարագայում այն իսպառ բացակայում է, այստեղ հաստատ առաջընթաց չենք գրանցում:


– Մեր խոսքի ազատությունը գտնվում է այն փուլում, որ փուլում գտնվում է մեր հանրապետությունը: Այսօր մեր հանրապետությունում դու կարող ես քեզ համար գտնել մամուլի ե՛ւ այս կողմը, ե՛ւ այն կողմը, ե՛ւ ընդհանրապես երրորդ կողմը: Թերթերը տպվում են, մարդիկ հնարավորություն ունեն ընտրել այն լրատվությունը, որն իրենց հարմար է:


– Online եւ տպագիր մամուլի պարագայում հասկանալի է, բայց մենք տեսնում ենք, որ հեռուստատեսային ամբողջ բլոկը հիմա մեկ հոգու ձեռքում է` Սերժ Սարգսյանի փեսայի` Միշիկի:


– Խոսակցությունները միշտ էլ պտտվում են, ես այդ խոսակցություններին առանձնապես չեմ հավատում: 


– Ամեն դեպքում, Դուք կարողանո՞ւմ եք հեռուստատեսությունից տեղեկատվություն ստանալ:


– Այսօր` 21-րդ դարում, ես ստանում եմ այն տեղեկատվությունը, որն ինձ պետք է:


– Ամեն դեպքում Դուք ստանում եք Ձեր ցանկացած տեղեկատվությունը ոչ հեռուստատեսությունից:


– Ինձ համար հեռուստատեսությունը միայն լրատվություն չէ, այն մի քիչ ուրիշ խնդիրներ ունի: Ուրիշ բան, որ մեր հեռուստաալիքները դա չեն կատարում:


– «Ա1+»-ին 13-րդ անգամ մերժեցին արտոնագրի տրամադրումը, ինչո՞ւ:


– Ինձ դժվար է այդ հարցին պատասխանել, որովհետեւ «Շարմ»-ը մի անգամ «Ա1+»-ի հետ միասին եղել է մի խմբում մրցության մեջ, դրա համար ես այդ հարցին չեմ ուզում պատասխանել:


– «Ա1+»-ին արտոնագիր տրամադրելը արդյո՞ք երկրում ժողովրդավարության կայացման համար հիմքեր չէր նախապատրաստի:


– Չէ՛, դրանով չպետք է չափանիշ լինի, իսկ ինչքանո՞վ եք համոզված, որ «Ա1+»-ը ավելի օբյեկտիվ է լուրեր տալիս, քան «Արմնյուզ»-ը:


– Որովհետեւ մենք հիշում ենք նախկին հեռուստատեսային «Ա1+»-ի լրատվական բլոկը, հիմա էլ տեսնում ենք նրանց` ինտերնետային հեռուստատեսության պարագայում անկողմնակալ տեղեկատվության ապահովումը:


– Ինձ համար յուրաքանչյուր կառույց ունի դրական նշանակություն, եթե այն կառուցողական է: Ես ոչ մի քանդող բան չեմ սիրում, ես հեղափոխություն չեմ սիրում, չի կարելի քանդել ամեն ինչ, եւ սկսել ամեն անգամ զրոյից, իսկ մենք ամեն անգամ դա ենք անում: Երեկ ինձ ասացին, որ «Ա1+»-ին կապուղի չի տրվել, որովհետեւ ինչ-որ խախտումներ են եղել իրենց փաստաթղթերում, հիմա դուք ինձ կարող եք ասել` դա սուտ տեղեկատվություն է, ես` որպես քաղաքացի, ինձ համար պետք է հետեւություններ անեմ: «Ա1+»-ի բացակայությունից եթերում ինձ ոչ սառն է գալիս, ոչ պաղ: Չեմ կարծում, որ վաղը եթե «Ա1+»-ը գա եթեր, ես դրանից երջանիկ կլինեմ:


– Եթե վերադառնանք մեր զրույցի սկզբին, ըստ Ձեզ, վերջին իրադարձությունները ավելի շատ կլանների պայքա՞ր էին, թե՞ որակական փոփոխություններ կարելի է ակնկալել:


– Դեռ այն ժամանակ, երբ մենք խոսում էինք նախկին քաղաքապետի մասին, իհարկե, իմ կոլեգաներից շատերը գոռում էին, որ նրա հոգում թատրոն կա, դմբուզ ունի, ես էլ ասում էի, որ ինքը թաղապետ է եղել, լավ է իր գործն արել, հիմա եթե չլիներ այս միջադեպը, Գագիկ Բեգլարյանը կշարունակեր աշխատել…


– Բայց միջադեպից հետո գտնում եք, որ նա այլեւս անելիք չունե՞ր դաշտում:


– Ուրիշ բան, որ այդպիսի միջադեպ չպետք է լիներ, չէր սազում, ես չէի ուզենա, որ լիներ, որովհետեւ գործը առաջ էր գնում, այնպես չէ, որ սկսեց ամբողջ քաղաքը նրա քաղաքապետ լինելու ժամանակ փուլ գալ: Ես երկու դեպք եմ հիշում` մեկ նա, մյուսն էլ Սուրեն Աբրահամյանի ժամանակ էր, որ սկսվեցին փոփոխություններ: Ուրիշ բան, որ երեւի թե Գագիկ Բեգլարյանն իր էությունը չկարողացավ զսպել, ինչ-որ մի բան չկարողացավ Բեգլարյանը իր մեջ փոխել, ինչը շատ կուզենայի, որ փոխվեր, որովհետեւ աշխատող էր` ի տարբերություն նախորդների: Տա Աստված, որ նոր քաղաքապետը մեր քաղաքը ավելի շենացնի: Իսկ թե ինչպիսին է Կարեն Կարապետյանը իր հոգու խորքում, ինչպիսի գրքեր է կարդում, նրա հոգում թատրոն կա, թե ոչ` կարեւոր չէ, չնայած նա ռոք է լսում, իսկ ես միշտ վստահում եմ այն մարդկանց, ովքեր ռոք են սիրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում