Ըստ Ազգային վիճակագրական ծառայության իրականացրած հարցումների, 2009թ.-ին սննդի ապահովման հարցը հիմնական խնդիր համարող տնային տնտեսությունների անդամների մասնաբաժինը կազմել է 15%: Բնակչության 40%-ի գնահատմամբ ոչ պարենային կարիքներից բավարարվածությունը համարվում է կարևոր հիմնախնդիր: Ամեն հինգերորդի (21%) համար 2009թ.-ին ամենակարևորը բնակարանային հիմնահարցն է: Տնային տնտեսությունների 6%-ի համար ամենաառաջնային խնդիրը առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունից զուրկ լինելն է: Հարցվողների 2%-ը նշել է երեխաներին բավարար կրթությամբ ապահովելու անկարողությունը, իսկ 16%-ը նշել է այլ առաջնային խնդիրներ: