Երեկ կայացավ Իտալիայի առաջնության 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը: «Սան սիրո» մարզադաշտում «Միլան»-ը 0:1 հաշվով պարտություն կրեց «Ռոմա»-ից: Հանդիպման 69-րդ րոպեին Ռոմայի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ միլանցիների նախկին ֆուտբոլիստ Մարկո Բորիելլոն: Չնայած կրած պարտությանը` «Միլան»-ն այս տուրից հետո կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը: Օրվա մյուս խաղում Խիմենեսի գոլի շնորհիվ «Չեզոնա»-ն սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Կալյարի»-ին: