Wednesday, 24 04 2024
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ

Մարգար Օհանյանի գործը դատարան է ուղարկվել

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՃՈ պետի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից, մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ պետ Մարգար Օհանյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ` էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:

Մասնավորապես` 2009թ. հունվարից 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի և ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել և ՃՈ 1-ին և 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Մ. Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:

Նախաքննության նյութերի համաձայն` նույն ժամանակահատվածում ՃՈ պետը հիշյալ բենզինից առանձնապես խոշոր չափերով` 197 003 060 ընդհանուր արժողությամբ 574 420 լիտր բենզինը յուրացնելու նպատակով ՃՈ տնտեսական բաժանմունքի պետ Արա Լևոնյանին, տեխնիկ Սամվել Մախմուրյանին և 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանին հանձնարարել է 1-ին և 2-րդ սպայական գումարտակների համար նախատեսված 2 480 720 լիտր բենզինից ծառայության նպատակով բաշխել ընդամենը 1 906 300 լիտրը:

Մնացած` 574 420 լիտր բենզինը կտրոնների տեսքսվ հիշյալ անձինք հանձնել են Մ. Օհանյանին, ով յուրացրել է ՃՈ պատկանող առանձնապես խոշոր չափերի հիշյալ գույքը:

Այնուհետև Ա. Լևոնյանը, Ս. Մախմուրյանը և Ս. Կարախանյանը, օժանդակելով Մ. Օհանյանին, վերջինիս հանձնարարությամբ 2009թ. մինչև 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում բենզինի ելքի կարգադրություններով, բաշխման և ծախսի վերաբերյալ ամսական հաշվետվություններով ցույց են տվել և ձևակերպել` իբր սպայական 1-ին և 2-րդ գումարտակներին հատկացվել և ծախսվել է 2 480 720 լիտր բենզին:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` մեղադրյալների գործողությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմել է 217 600 000 դրամ, որից նախաքննության փուլում վերականգնվել է 198 000 000 դրամը: Մ. Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ս. Կարախանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ա. Լևոնյանին և Ս. Մախմուրյանին` 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Քրեական գործից մաս է անջատվել` ՃՈ առանձին պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ, որով նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում