Tuesday, 09 06 2026
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով

Նաիրա Զոհրաբյանը նամակ է հղել ԵԺԿ նախագահին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նամակ է հղել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսին՝ խնդրելով պարզաբանել՝ ինչո՞ւ իրեն անդամակցելու համար դիմած հայաստանյան երեք կուսակցությունների կողքին չի հնչել նաև ԲՀԿ անունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ինքը՝ Նաիրա Զոհրաբյանը:

«ԵԺԿ համագումարից թե առաջ, թե հետո տեխնիկապես ուղղակի անհնար էր մոտենալ Մարթենսին և նրանից որևէ մեկնաբանություն կամ պարզաբանում ստանալ՝ ինչո՞ւ հայաստանյան երեք կուսակցությունների՝ ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի և «Ժառանգության» կողքին չհնչեց նաև ԲՀԿ անունը: Այնպես որ, Երևան վերադառնալուն պես ես պաշտոնական նամակով դիմել եմ Մարթենսին՝ խնդրելով պարզաբանում ներկայացնել ԲՀԿ հանդեպ իրենց դիրքորոշման վերաբերյալ:

Ընդ որում՝ ես գրել եմ, որ մեզ համար ընդունելի կլինի ցանկացած պարզաբանում: Քանի որ անդամակցության համար դիմել էինք պաշտոնապես, հետևապես պաշտոնական արձագանք ենք ակնկալում: Երբ որ կլինի իրենց պաշտոնական արձագանքը, այն ժամանակ էլ ամեն բան հստակ կլինի, բայց քանի դեռ պաշտոնական արձագանք չկա, բացարձակապես չեմ կարող ենթադրությունների հիման վրա գնահատականներ տալ: Ամբողջ խնդիրն այն է, որ ԵԺԿ-ն չի ասել, թե մերժում է մեզ: Մենք, պարզապես, չգիտենք՝ ինչո՞ւ ԲՀԿ անունը չեն տվել: Էստ էության, նույնիսկ պարզ չէ՝ խոսքը մերժմա՞ն մասին է, թե՞ հետաձգման»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամակցության հայտ ներկայացրել էին հայաստանյան 4 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը» և ԲՀԿ-ն: Առաջին երեքի հարցը կքննվի 2012 թվականի փետրվարին, իսկ ԲՀԿ դեպքում ԵԺԿ-ն դեռևս լռություն է պահպանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում