Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

Գագիկ Ծառուկյանը պաշտոնապես չի պատասխանի Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես չի պատասխանի ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին:
ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ իրենք ոչինչ չունեն ասելու, բացի այն, որ «այդ քաղաքագիտական վերլուծությունը ընդունված է ի գիտություն»:

ԲՀԿ-ի առաջնորդը Հայաստանից բացակայում էր, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 25-ի հանրահավաքում հայտարարեց, որ ՀԱԿ-ը պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել ԲՀԿ-ի հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները, եթե «Բարգավաճ Հայաստանն» անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից և պայքարել օրինական ընտրությունների համար:

Խ. Գալստյանը տեղեկացրել է, որ Գագիկ Ծառուկյանի` Հայաստան վերադառնալուն պես «նրան զեկուցվել է նրա բացակայության օրերին ներքաղաքական զարգացումների, տարաբնույթ առաջարկների և վերլուծությունների մասին, և այդ ամենը Ծառուկյանն ի գիտություն է ընդունել»:
Գալստյանն «Ազատություն» ռադիոկայանին նաև տեղեկացրել է, որ ԲՀԿ առաջնորդը որևէ բան չի ասել Տեր-Պետրոսյանի հայտարարությունների վերաբերյալ:

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ իրենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պաշտոնական արձագանք չեն էլ սպասել:

«Քաղաքագիտական վերլուծությունը չի ենթադրում պատասխան», – ասել է Զուրաբյանը:

Իսկ ինչ վերաբերում է Լ. Տեր-Պետրոսյանի հայտարարությունն «ի գիտություն ընդունելուն», ՀԱԿ-ի համակարգողն ասել է. «Այդ պատասխանը համարում եմ նորմալ և ադեկվատ` ստեղծված քաղաքական իրավիճակում»:

Լ. Զուրաբյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանի» դեմ սկսված ճնշումներն ակնհայտ են, դա այսօր հերքում են միայն ոստիկանապետն ու իշխող Հանրապետական կուսակցությունը:

«Նույնիսկ ԲՀԿ-ի պատգամավորներն են ուղիղ տեքստով խոսել այդ մասին», – ասել է Զուրաբյանը` կարծիք հայտնելով, որ Սերժ Սարգսյանը հստակ նպատակ է դրել ճնշումների միջոցով հնազանդեցնել Գագիկ Ծառուկյանին և հարկադրել ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով գնալ ընտրությունների, որպեսզի ԲՀԿ-ի ռեսուրսն ուղղվի իշխանությունների և ՀՀԿ-ի հաղթանակին, իսկ եթե դա չստացվի` ոչնչացնել ԲՀԿ-ի ռեսուրսները:

Եթե «Բարգավաճ Հայաստանը» կարողանա դիմակայել այդ ճնշումներին և իր մեջ ուժ գտնել ընդդիմություն դառնալու համար, ապա ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցելու հեռանկարը, ըստ Լ. Զուրաբյանի, կարող է իրական դառնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում