Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի հանդիպումների մեծամասնությունը հետաձգվել է «Մառախլապատ Ալբիոն»-ում տեղացող առատ ձյան և սառնամանիքի պատճառով: Այսօր կեսօրին հայտնի դարձավ, որ շաբաթ օրը կայանալիք վեց հանդիպումներից չորսը` «Արսենալ»-«Սթոք սիթի», «Բիրմինգհեմ»-«Նյուքասլ», «Ուիգան»-«Ասթոն Վիլլա», «Լիվերպուլ»-«Ֆուլհեմ», հետաձգվել են անհայտ ժամանակով: Մյուս երկու հանդիպումներում «Սանդերլենդ»-ը 1:0 հաշվով պարտության մատնեց «Բոլթոն»-ին: «Բլեքբերն»-«Վեսթ Հեմ» խաղն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով: Քիչ առաջ պարզ դարձավ, որ տուրի կենտրոնական հանդիպումը` «Չելսի»-«Մանչեսթր Յունայթեդ», նույնպես հետաձգվել է: Վաղը և երկուշաբթի օրը կայանալիք մյուս հանդիպումներից առայժմ տեղեկություններ չկան: