Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 52-րդ նիստի աշխատանքներին:
Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են եղել տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող մեկուկես տասնյակ հարցեր:
Մասնավորապես քննարկվել են ԱՊՀ մասնակից-պետությունների ինտեգրացված արժութային շուկայի կազմակերպման ոլորտում համաձայնագրի, ԱՊՀ մասնակից- պետությունների հիդրոօդերևութաբանական գործունեության զարգացման ռազմավարության նախագծերը:
Ներկայացվել են նաև ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդի 2007-2010թթ. Գիտատեխնիկական տեղեկատվության հարցերով միջպետական համակարգող խորհրդի գործունեության հաշվետվությունները:











































