Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհին զրահամեքենաների շարասյունը ենթարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարի:
Ինչպես հայտնում է Грани.Ру կայքը, այս տեսանյութը իր բլոգում տեղադրել է Солидарность-ի քաղաքական խորհրդի անդամ Օլեգ Կոզլովսկին:
YouTube-ում տեղադրված տեսանյութում երևում են ճանապարհի ձախ կողմում կանգնած վեց զրահատանկերը և ՃՈ մեքենաները: Վերջին զրահամեքենայի հետևում կանգնած է երկու մարդատար ավոտմեքենա, նրանցից մեկի առաջնային մասը ջարդված է, իսկ երկրորդը շատ մոտ է կանգնած տանկին: Ակնհայտ է, որ ավտոմեքենաները իրան են բախվել զինվորական շարասյան մանևրի պատճառով:
«Մինչդեռ մի քանի տասնյակ ակտիվիստներ միմյանց հետ հարաբերություններ են պարզում, Մոսկվա են բերվում զրահատանկեր: Եվ նույնիսկ ճխլում են մոսկվացիների ավտոմեքենաները: Գուցե ձեր էներգիան ուղղեք այդ զրահատանկերի՞ դեմ»,- իր բլոգում գրել է Կոզլովսկին` մեկնաբանելով դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայանալիք ցույցի շուրջ ընթացող դեպքերը:











































