Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ

Իսպանիա այցելության շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայ-իսպանական հարաբերությունների, Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության եւ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես եկավ հեղինակավոր Club de Madrid եւ FRIDE (Foundation of International Relations and Foreign Dialogue – Միջազգային հարաբերությունների եւ արտաքին երկխոսության հիմնադրամ) քաղաքագիտական կենտրոնների կողմից կազմակերպված հանդիպմանը, որին ներկա էին ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ եւ Մադրիդում հավատարմագրված դեսպաններ:
Նախարար Նալբանդյանը պատասխանեց նաեւ ներկաների բազմաթիվ հարցերին, որի ընթացքում մանրամասն անդրադարձավ արցախյան հիմնախնդրի կարգավորմանը:
Պատասխանելով ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ հարցին՝ Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասաց.
«Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովը կարեւոր հանգրվան էր` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առումով:
Գագաթաժողովին ներկա ԵԱՀԿ գրեթե բոլոր պետությունների ղեկավարները իրենց ելույթներում ընդգծում էին ուժի կամ ու ուժի սպառնալիքի կիրառման բացարձակ անընդունելիության մասին:
Հնգակողմ հայտարարությամբ ամրագրվեց, որ հիմնախնդրի կարգավորման հիմք պետք է հանդիսանան միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքները, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, 2009թ. հուլիսի 10-ի Լ’Ակվիլայի եւ 2010 թ. հունիսի 26-ի Մուսկոկայի հայտարարությունները:
Աստանայում եւս մեկ անգամ հստակ նշվեց, որ կարգավորման համար առաջարկվող սկզբունքներն ու տարրերը կազմում են մեկ ամբողջություն, եւ որեւէ մեկի` մյուսների նկատմամբ գերակայություն տալու փորձը անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը:
ԵԱՀԿ գագաթաժողովին վերահաստատվեց, որ Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշմանը, ինչն ակնհայտ էր նաեւ Հելսինկիում, Աթենքում եւ Ալմաթիում կայացած ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպումների ժամանակ»:
Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ չնայած Աստրախանի հռչակագրին եւ Աստանայի հայտարարությանը, Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, ինչի մասին են վկայում Բաքվում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող վերջին հայտարարությունները:
«Առնվազն տարակուսանք է առաջացնում նաեւ այն, որ Աստանայի հնգակողմ հայտարարության ընդունումից ժամեր անց Ադրբեջանի պատվիրակությունը մերժում էր ներառել եւ նույնիսկ հիշատակել այն գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթերում»,- ասաց Հայաստանի արտգործնախարարը:
Ելույթից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ աշխարհի 50 երկրների շուրջ 70 պետության եւ կառավարության նախկին ղեկավարներ միավորող Club de Madrid-ի գլխավոր քարտուղար, Իսպանիայի նախկին արտգործնախարար Կարլոս Վեստենդորպի հետ: Հանդիպմանը հանգնամանալից զրույց տեղի ունեցավ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի խնդիրների շուրջ:
Իսպանիայից մեկնելուց առաջ Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց տվեց իսպանական առաջատար El Pais թերթին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում