Associated Press-ը հայտնում է որ Հնդկաստանում 20 մարդ է մահացել Կալկաթա քաղաքի մասնավոր ծերանոցում բռնկված հրդեհի պատճառով:
Արևմտյան Բենգալի պետնախարար Սիրադ Հակիմն ասել է, թե ենթադրվում է՝ շենքում ավելի շատ հիվանդներ կան, և փրկարարները փորձում են էվակուացնել նրանց:
Հրդեհը ծերանոցի բարձրահարկ շենքի նկուղում սկսվել է այսօր առավոտյան: