Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկություններում երկար ժամանակ է, ինչ հարկային օպերները շուրջօրյա հսկողություն են իրականացնում:
«Այս երևույթը նույնիսկ քաղաքական շրջանակներում կապում էին նրա` Դուբայում հանգստանալու «քաղաքական հնչերանգների» հետ: «Ինչո՞ւ են հարկային օպերները հսկում ձեզ»,-«Ժողովուրդ»-ի այս հարցին «Ալեքս գրիգ» ընկերությունից պատասխանել են, որ այդտեղ որևէ արտառոց բան չկա.
«Օրենսդրական փոփոխությունից հետո խոշոր ձեռնարկություններում հարկային ծառայության աշխատակիցներն ամենօրյա հսկողություն են սահմանում»: Նշենք, որ խոսքն այն օրենսդրական փոփոխության մասին է, որից հետո «հարկային գործակալներ» ներդրվեցին արտադրություններում, ինչի դեմ գործարար պատգամավորներն այդքան ջանասիրաբար պայքարեցին, բայց ապարդյուն»: