Tuesday, 23 04 2024
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը

2009-ին աղքատացել է 214 հազար մարդ

«2009թ. ընթացքում Հայաստանում աղքատությունը նկատելիորեն աճել է: 2009թ. աղքատության մակարդակը կազմել է 34.1%` 2008թ. արձանագրված 27.6%-ի դիմաց: Շատ աղքատների տեսակարար կշիռը 2009թ. կազմել է 20.1%` 2008թ. արձանագրված 12.6%-ի դիմաց: Իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը 2009թ. կազմել է 3.6%` 2008թ. արձանագրված 1.6%-ի դիմաց»:

Գրված է Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2010» զեկույցում: Այսինքն` ծայրահեղ աղքատների թիվն աճել է մոտ 2.3 անգամ: Արդյունքում ստացվում է, որ 2009թ.-ին բնակչության մոտավորապես ամեն երրորդը եղել է աղքատ, ամեն հինգերորդը` շատ աղքատ, իսկ 3.6%-ը` ծայրահեղ աղքատ: «2009թ.-ին 2008թ.-ի նկատմամբ աճել է թե՛ աղքատության մակարդակը, թե՛ դրա խորությունն ու սրությունը»,- հավելում է ԱՎԾ-ն: Այս տոկոսները ավելի խոսուն են դառնում, երբ ներկայացվում են բացարձակ թվերով: Այսպես, փաստորեն, միայն մեկ տարվա ընթացքում մոտ 214 հազար մարդ Հայաստանում դարձել է աղքատ, 2009թ.-ին աղքատների թվաքանակը հասցնելով մոտ 1.1 մլն-ի (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), մոտ 245 հազարը` նույն ժամանակահատվածում դարձել է շատ աղքատ` նրանց թվաքանակը հասցնելով ավելի քան 650 հազարի: Միայն մեկ տարվա ընթացքում մոտ 65 հազարը դարձել է ծայրահեղ աղքատ` համապատասխան թվաքանակը հասցնելով մոտ 117 հազարի: Մի խոսքով, վիճակը մխիթարական չէ: Ընդ որում, եկամուտների այն սահմանագիծը, որից բարձր ունեցողները չեն համարվել աղքատ, բավականին հետաքրքրական է: Այսպես, այն չափահաս անձը, որին բաժին ընկնող մեկ ամսվա եկամուտը գերազանցել է 30920 դրամը (կամ 85.1 ԱՄՆ դոլարը) համարվել է ոչ աղքատ: Ստացվում է, որ եթե, ասենք, նորապսակ ընտանիքում ամուսիններից մեկը աշխատում եւ ստանում է, ասենք, 70 հազար դրամ, իսկ մյուսը չի աշխատում, ապա այս ընտանիքի 2 անդամներն էլ չեն համարվի աղքատ: Պատկերացնել է պետք, թե ամսական 31 հազար դրամի չափով եկամուտ ունեցողը ինչպես կարող է ապրել, ասենք, Երեւանում եւ չլինել աղքատ: Շարունակենք, շատ աղքատ է համարվել միայն այն մարդը, որին բաժին ընկնող ամսական եկամուտը 25217 դրամից (կամ 69.4 ԱՄՆ դոլարից) պակաս է եղել, իսկ ծայրահեղ աղքատ այն չափահասը, որին բաժին ընկնող եկամուտը 17483 դրամից (կամ 48.1 ԱՄՆ դոլարից) պակաս է եղել: Հետաքրքիր է նաեւ այն, որ 2008թ. համեմատ 2009թ. աղքատության գծերից երկուսը աճել են ընդամենը 3.4%-ով, իսկ ծայրահեղ աղքատության գիծը, չգիտես ինչու, նվազել է: Այսպես, եթե 2008-ին ծայրահեղ աղքատ է համարվել 17644 դրամից պակաս եկամուտ ունեցողը, ապա 2009-ին այդ չափը իջեցվել է եւ 2009-ի համար ծայրահեղ աղքատ է համարվել 17483 դրամից պակաս եկամուտ ունեցողը: Սա այն դեպքում, երբ 2009-ին 2008-ի համեմատ գներն աճել են: Այսինքն` եթե ծայրահեղ աղքատության գիծը նույնը մնար կամ մի փոքր աճեր, ապա ծայրահեղ աղքատների թիվը ոչ թե 2.3 անգամ կաճեր, այլ դրանից ավելի մեծ չափով: Աղքատության մյուս սահմանագծերի ընդամենը 3.4%-ով բարձրացումն էլ համընկել է այդ տարվա միջին գնաճի ցուցանիշին, մինչդեռ տասներկուամսյա գնաճը 2009-ին 6.5% է եղել: Մի խոսքով, ակնհայտ է, որ մեթոդաբանությունից կախված աղքատ բնակչության թիվը ԱՎԾ-ն կարող էր շատ ավելի մեծ արտացոլել: Ամեն դեպքում պետք է արժանին մատուցել ԱՎԾ-ին, որ համարձակություն է ունեցել գոնե այսպիսի թվեր արձանագրել, ինչը շատ ավելի մոտ է իրականությանը, քան նախորդ տարիների նրա տվյալները:
Աղքատության հետ կապված եւս մեկ հետաքրքիր առանձնահատկություն, որ արձանագրել է ԱՎԾ-ն: Աղքատությունը 2009թ. շատ չի տարբերվում ըստ քաղաքային (33.7%) եւ գյուղական բնակավայրերի (34.9%), սակայն եթե 2008թ.-ին քաղաքային բնակավայրերի աղքատության մակարդակը գերազանցել է գյուղականին, ապա 2009թ.-ին հակառակ պատկերն է` գյուղական բնակավայրերի աղքատության մակարդակն է գերազանցում քաղաքայինին: Ինչ վերաբերում է 2009թ. աղքատության մեծացմանը, ապա հատկանշական է, որ ԱՎԾ-ն այն կապում է ոչ միայն 14.4% տնտեսական անկման հետ, այլ պայմանավորում է նաեւ անհավասարության շարունակական մեծացմամբ: «2008-2009թթ.-ին Հայաստանում աղքատության մակարդակի աճը պայմանավորող առավել կարեւոր գործոնը տնտեսության խոր անկումն է` 14.4%: Տնտեսության խոր անկումը, զուգորդվելով բնակչության եկամուտների ավելացող անհավասարության հետ, նպաստել է բնակչության սպառման նվազմանը: Ինչպես բացահայտում են 2009թ.-ի տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջական հետազոտությունների տվյալները, ողջ բնակչության միջին ամսական իրական սպառումը 2008թ.-ի համեմատ նվազել է 6.1 %-ով»,- նշված է զեկույցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում