ВКонтакте սոցիալական կայքը հրաժարվել է ԱԴԾ-ի պահանջով արգելափակել ընդդիմադիր խմբերը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Կայքի հիմնադիր և ղեկավար Պավել Դուրովը Twitter-ի իր էջում հրապարակել է երկու նկար: Նրանցից մեկն իրենից ներկայացնում է անվտանգութ դաշնային ծառայության դիմումի ֆոտոպատճենը, որում պահանջվում է արգելափակել հինգ խմբեր: Մյուս նկարի վրա պատկերված է լեզուն դուրս հանած շուն: Twitter-ում Սուրովը գրում է. «Պաշտոնական պատասխան հատուկ ծառայություններին՝ խմբերն արգելափակելու հետ կապված»:
Մինչ այդ ВКонтакте-ի մամլո քարտուղար Վլադիսլավ Ցիպլուխինը սոցիալական կայքի իր էջում նույնպես հայտնել էր ԱԴԾ-ի հարցման մասին:











































