Twitter-ը սկսում է վերաձևավորել իր կայքը, որի նպատակն է այն ավելի հարմարավետ դարձնել կայքից և՛ համակարգչով և՛ հեռախոսով օգտվողների համար, ինչպես նաև՝ ավելի գրավիչ լինել՝ գովազդատուների համար:
Վերաձևավորման հիմնական նպատակը մարդկանց համար իրենց ամենակարևոր tweet-ները և ամենակարևոր տեղեկատվությունն ավելի հեշտ հասանելի դարձնելն է: Twitter-ը որոշել է իր ծառայություններին միացնել home-ի գաղափարը և «հաշթեգ»–ը վերանվանել Discover:
Twitter-ը նաև ցանկանում է, որ, անկախ այն բանից, թե կայքից օգտվողները կայք մուտք կգործեն հեռախոսի կամ համակարգչի միջոցով, էջը նույն տեսքն ունենա, և նույն տեղեկատվությունը պարունակի։
Եվ վերջապես, ինչպես գրում է CNET news-ը, վերաձևավորված կայքում հնարավոր կլինի յուրաքանչյուր tweet-ի հետ տեսնել նաև դրան կցված լուսանկարը կամ տեսագրությունը:










































