Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը իտալական Գուբիո քաղաքում վառել է ամանորյա տոնածառի լույսերը՝ օգտագործելով Sony–ի Tablet S պլանշետը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Գուբիոյում տեղադրված տոնածառն իրենից ներկայացնում է շատ մեծ լամպ, որը տոնածառի տեսքով տեղակայված է Ինջինո լեռան լանջին: Նրա վրա կան մոտ 1000 ավելի փոքր լամպեր: Տոնածառի ընդհանուր մակերեսը 130 հազար քառ./կմ է:
84-ամյա Բենեդիկտոս XVI-ը Վատիկանի իր նստավայրից վառել է տոնածառի լույսերը՝ սեղմելով պլանշետի վրա եղած կոճակը: Գուբիոյում հավաքվածները նրան տեսել են էկրանով:











































