Ինչպես հաղորդում են բելառուսական ընդդիմադիրների բլոգները, բելառուսական մարզական խանութներից վերացել են տուրիստական վրանները: Ընդդիմադիրները կարծում են, որ վրանների վաճառքն արգելել են իշխանությունները, քանի որ ընդդիմադիրներն արդեն հայտնել են անժամկետ հանրահավաքների անցկացման մասին: Նրանք նաև նախատեսել են վրանային քաղաք կազմակերպել Բելառուսի մայրաքաղաքի հրապարակներից մեկում:
Վրաններն արդեն մի քանի օր է, ինչ չեն վաճառվում:
Ընտրությունները նախանշված են դեկտեմբերի 19-ին, և «Բատկան» հավանաբար վախենում է ընդդիմության ելույթներից:
Ինչպես հաղորդում են շատ դիտորդներ, նախընտրական քարողզչությունն անցնում է զգալի խախտումներով: Ագելվում են ընդդիմության հանրահավաքները, հեռուստատեսությունում գերակշռում է մեկ թեքնածուի` գործող նախագահի գովքը:
Լուկաշենկոյի այս վարվելակերպը նորություն չէ մեզ համար, քանի որ Հայաստանում էլ նմանատիպ փորձ եղել է, երբ ընդդիմության ակցիաներից առաջ խանութներից վերանում էին վրաններն ու բարձրախոսները: