Վիրջինիայի համալսարանը, որտեղ 2007 թ. ուսանողներից մեկը գնդակահարել էր 32 մարդու, հայտնել է, որ ուսանողական քաղաքի տարածքում կրակոցներ են հնչել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ներկա պահին ոստիկանությունը փնտրում է այն անձնավորությանը, ով կազմակերպել է այդ հրաձգությունը:
Ուսանողներին և դասախոսներին խորհուրդ են տվել մնալ հաստատությունում:
Twitter սոցիալական կայքում համալսարանը հայտնում է այն մասին, որ արդյունքում ոստիկան է սպանվել: Հաղորդվում է նաև մեկ այլ զոհի մասին, որը ենթադրաբար գտնվել է ավտոկանգառում:










































