Ինչպես հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, երեկ` մամլո ասուլիսի ժամանակ, ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրուլին հայտնել է, որ ամերիկյան վարչակազմը դեմ է արտահայտվում ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ճանաչմանը:
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Պալատը առաջիկա երկու օրերի ըթնացքում կարող է քվեարկել բանաձևի օգտին: Նշվում են նաև կոնկրետ ժամկետներ` առաջիկա երեքշաբթի օրը:
Գիշերը Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն զանգել է իր ամերիկացի գործընկերոջը` պետքարտուղար Հիլարի Քլինթոնին և կոչ արել խոչընդոտելու բանաձևի ընդունումը: Դավութօղլուն Քլինթոնին իր կարծիքն է արտահայտել տվյալ բանաձևի ընդունման հետևանքների և երկկողմ հարաբերությունների վրա դրանց ազդեցության մասին:
Հիշեցնենք, որ այսօր Ամերիկայի Հայ դատի գրասենյակը «Ամերիկայի ձայնին» հայտնել էր, որ քվեարկությունը լինելու է առաջիկա օրերի ընթացքում: