Thursday, 28 03 2024
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն

Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տղեկացնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիի հետ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Սկապինին շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Ողջունելով դեսպանին և շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար, Տարոն Մարգարյանն ընդգծել է հայ –իտալական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը։

Խոսելով Երևանի և իտալական քաղաքների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների մասին, Տարոն Մարգարյանը կարևորել է այդ հարաբերությունների ընդլայնման և առավել գործնական հիմքերի վրա դնելու, իտալական այլ քաղաքների հետ նույնպես գործընկերային հարաբերությունների ձևավորման հեռանկարները։ Այս համատեքստում քաղաքապետն առանձնացրել է առաջիկայում Հայաստանի Հանրապետության նախագահի Իտալիա կատարելիք այցի շրջանակում Վենետիկի քաղաքապետի հետ երկու քաղաքների համագործակցության և Երևանն ու Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ արձանագրության ստորագրումը. «Քաղաքապետարանը ակնկալում է նաև Ձեր և Իտալիայում Հայաստանի հանրապետության դեսպանի աջակցությունը գործընկերային կապերի հաստատման, քաղաքային տնտեսության կառավարման ոլորտներում փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման, տարբեր ծրագրերում ընդգրկելու և համագործակցության այլ հարցերում»,– նշել է Տարոն Մարգարյանը։

«Մենք բավական շատ նմանություններ ու ընդհանրություն ունենք, ուստի պետք է կարողանանք այդ ամենն օգտագործել գործնական հարաբերություններն առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ»,– նշել է դեսպան Սկապինին՝ իր հերթին առանձնացնելով Երևանի և իտալական քաղաքների հաջողված համագործակցության մի քանի ոլորտներ։

Կարևորելով Վենետիկի հետ հարաբերությունների զարգաման հեռանկարը, դեսպանը նշել է, որ Իտալական տնտեսության մեջ կարևոր դեր ունեցող Վենետոյի նահանգը նույնպես, որպես գործընկերոջ, հետաքրքրված է Հայաստանով և այս ասպարեզում նույնպես գործակցության զարգացման հեռանկարները քիչ չեն։

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ քաղաքապետարանը շարունակելու է իրականացնել իտալական կողմի հետ պայմանավորվածություններն ու ծրագրերը և պատրաստ է էլ ավելի զարգացնելու ու ընդլայնելու համագործակցության ուղղությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում