Thursday, 18 04 2024
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին

Կոալիցիան՝ ապակայունացման աղբյուր

Հայաստանի խորհրդարանն այսօր ընդունել է 2012 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը: Ընդունել է 66 կողմ և 2 դեմ ձայնով: Իհարկե, որևէ մեկին չի զարմացնի այն, որ խորհրդարանն ընդունել է նախագիծը: Կզարմացներ հակառակը՝ եթե այն մերժվեր: Բայց հետաքրքրականն այստեղ մեկ այլ բան է: Բյուջեի նախագիծը ընդունվել է չափազանց «համեստ» արդյունքով, այն դեպքում, երբ Հայաստանի խորհրդարանում ընդդիմության առկայությունը չափազանց փոքր է:

131 մանդատ ունեցող խորհրդարանում ընդամենը 66 ձայն ստացող բյուջեն ըստ էության վկայում է, թե ինչ լուրջ խնդիրներ ունի կառավարությունն Ազգային Ժողովում: Եվ սա շատ հետաքրքրական է նաև այն առումով, որ ընդամենը երեկ Տիգրան Սարգսյանը նույն ԱԺ-ում հայտարարում էր, որ կառավարությունը՝ ի դեմս խորհրդարանի, ունի ամուր հենարան: Մինչդեռ խորհրդարանում ամուր հենարան ունեցող կառավարությունը թերևս մի քիչ ավելի տպավորիչ արդյունքով պետք է բյուջե անցկացներ, ոչ թե այսպես ասած՝ «մազի վրա» կամ «մազից կախված»:

Տիգրան Սարգսյանը նախօրեին բավական ինքնավստահ էր խոսել թե խորհրդարանում հենարան ունենալու, թե նաև հրաժարական չտալու մասին: Ըստ երևույթին, այդ ինքնավստահությունը անհանգստացրել է ինչ-որ մեկին, չի բացառվում՝ նույնիսկ Սերժ Սարգսյանին, և նա որոշել է բյուջեի քվեարկության արդյունքներով մի փոքր դաս տալ Տիգրան Սարգսյանին և երկնքից իջեցնել ցած:

Սակայն այստեղ նաև մեկ այլ իրողություն կարող է նշմարվել: Խոսքը այն մասին է, որ իրականում բյուջեի քվեարկությունը վկայել է իշխանության մեջ առկա խորը խմորումների մասին, երբ իրավիճակը բացարձակապես անկանխատեսելի է դարձել անգամ կոալիցիոն բացարձակ իշխանության պայմաններում: Այսինքն՝ ակնհայտորեն նկատվում է, որ իրականում երկրում կոալիցիան դառնում է ոչ թե կայունության երաշխավոր, այլ հակառակը՝ ապակայունացման գլխավոր գեներատոր հանդիսացող մի ուժ, որի պայմաններում անգամ պետական բյուջեն ընդունելը կարող է հասնել մի սահմանային իրավիճակի, երբ շատ բան դառնում է հարաբերական: Այստեղ ամենևին էական էլ չէ, թե ով ինչպես է քվեարկել, քանի որ գործընթացները տվյալ դեպքում ոչ թե պետք է անհատականացնել, այլ, ըստ էության, դիտարկել դրանց առավել ընդհանուր միտումները և դրսևորումները: Իսկ այդ իմաստով ակնհայտ է, որ իշխանությունն ինքը ունի ամբողջական ինքնավստահության խնդիր, ինչը ևս մեկ անգամ արտահայտվում է բյուջետային քվեարկության ցուցանիշներով:

Ըստ էության պետք է ընդամենը արձանագրել, որ կոալիցիա՝ որպես քաղաքական միավոր, Հայաստանում այլևս գոյություն չունի, ինչի հետևանքով էլ, օրինակ, կառավարությունը դժվարությամբ է միավորներ հավաքում բյուջեի համար: Թեև կառավարության համար, իհարկե, այդ դժվարությունը կարող է ուղղակի մանկական հոգս թվալ այն մեծ դժվարության համեմատ, որը կառավարությունը կարող է ունենալ արդեն հենց բյուջեն հավաքելու հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում