«Ես համոզված եմ, որ Վաչե Գաբրիելյանի ստանձնման գործընթացը կլինի շատ սահուն: Նա այս նախարարությունում ունի լավ գործընկերներ, որոնց հետ համագործակացությունը եղել է շատ լավ մակարդակի վրա»,- այսօր ֆինանսների նախարարությունում ներկայացնելով նոր նախարար Վաչե Գաբրիելյանին` ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ թեև Գաբրիելյանը անկուսակցական չէ, սակայն Հանրապետականը ունի համախոհների մեծ բանակ, որոնք կուսակացականներ չեն, սակայն զբաղեցնում են բարձր պաշտոններ: «Ես գալիս եմ կայացած ու պրոֆեսիոնալ կառույց, որտեղ շատերի հետ ունեմ համագործակցության լավ հարաբերություններ: Մենք կիրագործենք այն ծրագրերը, որոնք նախատեսված են կառավարության կողմից և հուսով եմ, որ կարճ ժամանակում կունենանք լավ արդյունքներ»,-ասաց Վաչե Գաբրիելյանը: