Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, երեկ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ Բոլիվիան ճանաչում է Պաղեստին պետությունը 1967թ. Սահմաններում` Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով (1967 թ. ՄԱԿ-ի բանաձևով սահմանազատվել են Պաղեստինի և Իսրայելի պետությունները, սակայն 1967 թ. արաբա-իսրայելական պատերազմից հետո պաղեստինյան տարածքները գտնվում են Իսրայելի վերահսկողության տակ, որն այնտեղ իրականացնում է շինարարություն և վերաբնակեցում, ինչն էլ արաբական և հրեական կողմերի բանակցությունների հիմնական թեման է):
Էվո Մորալեսն այս հայտարարությունն արել է` հանդիպելով Բրազիլիայի նախագահի հետ: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն այս քայլը ողջունել է: Հիշեցնենք, որ Բոլիվիան երրորդ երկիրն է, որ վերջին ամսվա ընթացքում ճանաչում է այս պետությունը: Բոլիվիայից առաջ ճանաչման մասին հայտարարել են Արգենտինան և Բրազիլիան:
Բացի այդ, ՄԱԿ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ արդեն հաջորդ տարվա ամռանը Պաղեստինը կարող է հռչակել իր անկախությունը, թեպետ Իսրայելի հետ բանակցությունները հեռու են ավարտվելուց: