Հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.amՃ) իր բլոգում գրում է.
Ընդդիմադիր Դաշնակցությունը ԱԺ նախագահի և փոխնախագահի ընտրությունների ժամանակ քվեարկեց ոչ թե ընդդիմադիր Ժառանգության թեկնածուի, այլ իշխանական հանրապետականի օգտին: Արմեն Ռուստամյանը հետո բացատրեց, որ նախ Ժառանգությունը իրենց պատշաճ տեղյակ չէր պահել, հետո էլ` դա «միևնույն է, ոչինչ չէր փոխի»:
Ինձ թվում է, որ դաշնակցական պատգամավորները այնքան հասուն են, որ հասկանում են` երբ լինելով ընդդիմադիր, քվեարկում ես իշխանության թեկնածուի օգտին, ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվում է: Օրինակ` մարդկանց կարծիքը ձեր ընդդիմադիր լինելու վերաբերյալ:
Հավանաբար դաշնակցականները չափից շատ են մի կտոր աղուհաց կիսել հանրապետականների հետ և լինելով խորը ազգային կուսակցություն` աղուհացը գերադասել են քաղաքական տրամաբանությունից:
Հիմա, երբ դաշնակցությունը ԱԺ-ում կառավարության հրաժարականն է պահանջում, ճիշտ պահն է, որ Ժառանգությունն ասի, որ միևնույն է` ոչինչ չի փոխվելու և սատարի կառավարությանը