Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Ինչպես է բուժմասի պետ Գոռ Խաչատրյանը «սարքել» դատապարտյալի գլխին

Դրանց մի մասն էլ պայմանավորված է ՔԿՀ-ների աշխատակազմերի, բուժմասերի պատասխանատուների անպատասխանատվությամբ կամ գործողություններով: Երբ ուսումնասիրում ես դեպքերի հանգամանքները, որոնք սովորաբար գաղտնի են պահվում, գալիս ես այն եզրահանգման, որ ՔԿՀ-ների որոշ պատասխանատուներ եւ նրանց վերադասները որոշ դեպքերում մարդկանց գլխին ինչ-ինչ ձեւերով սարքում են, որ փող աշխատեն: Շահագրգռվածության այլ դրդապատճառ կարող է լինել նաեւ քաղաքական պատվերը, բայց եթե անձը քաղաքական առումով հետաքրքրություն չի ներկայացնում, մնում է գործին խառված պատասխանատու պաշտոնյայի (պաշտոնյաների) անձնական կամ նյութական շահագրգռվածությունը: Միանգամից երկու ՔԿՀ-ների`«Նուբարաշեն» եւ «Վարդաշեն» ՔԿՀ-ների բուժմասի պետ Գոռ Խաչատրյանը պատասխանատու է դատապարտյալների կյանքի եւ առողջության համար, սակայն մինչ օրս գոնե մեկ անգամ չի այցելել «Վարդաշենի» դատապարտյալ Հարություն Նարգիզյանին` նրա վիճակը պարզելու եւ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Հարություն Նարգիզյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման եւ արդեն անազատության մեջ է 3 տարի 10 ամիս: Երկու ամիս հետո պետք է ազատվի, սակայն նրա վիճակն այնքան վատ է, որ ՔԿ վարչության եւ բուժմասի կողմից հրավիրված վիրաբույժը` Լեւոն Լյուդվիգովիչը (Նավոյանը) խորհուրդ է տվել` դատապարտյալին շտապ վիրահատել` չսպասելով պատժաժամկետը լրանալուն, քանի որ աղիները չեն գործում, նախկինում տարած վիրահատության արդյունքում որովայնային ներսի կարերն արդեն քանդվել են եւ դրսի` արտաքին կարերն են մի կերպ աղիները պահում: Այժմ Նարգիզյանը նաեւ գոտիներ է կապում, որպեսզի դրսի կարերն էլ չքանդվեն, եւ բուժմասից միայն ցավազրկողներ են սրսկում, որպեսզի նա գոնե քնել կարողանա, իսկ սննդամթերք ընդունելը դատապարտյալի համար լուրջ գլխացավանք է դարձել. որովայնը ուռչում է, աղիները չեն գործում, ոչ մի դեղամիջոց չի օգնում: Հարցին, թե որքան կարժենա վիրահատությունը, Լեւոն Լյուդվիգովիչը պատասխանել է` 160 հազար դրամ: Ու թեեւ դատապարտյալի կարգավիճակում գտնվող անձը ձեռքը գրպանը տանելու իրավունք չունի, ստիպված է եղել համաձայնել. որոշվել է Հարություն Նարգիզյանին տանել 3-րդ հիվանդանոց` վիրահատության, որտեղ աշխատում է նաեւ տվյալ վիրաբույժը: Այստեղ արդեն գործուն խաղի մեջ է մտնում բուժմասը. մի գրություն`»ուղեգիր» է պատրաստում այն մասին, որ դատապարտյալ Հարություն Նարգիզյանն իր վրա է վերցնում վիրահատության հետ կապված բոլոր ծախսերը, եւ մինչ Նարգիզյանը դեկտեմբերի 15-ի առավոտյան կհասնի 3-րդ հիվանդանոց, այստեղ բուժանձնակազմը որոշում է, որ նշյալ վիրահատությունը, այսպես ասած`»ցանցեր դնելով» եւ անզգայացնելով, արժե մոտավորապես 600-700 հազար դրամ, մոտ 2000 դոլար: Հարցին, թե այլ բան էին պայմանավորվել, ինչու գները հանկարծ այսպես բարձրացան, հիվանդանոցում պատասխանել են` պետպատվերի լիմիտն սպառվել է, հետո էլ ՔԿՀ-ի բուժմասից տրված«ուղեգիրն» էլ«պետպատվերի թուղթ չէ»: Թե դա ինչ թուղթ է եղել` դատապարտյալին ցույց չեն տվել, չնայած նա պահանջել է եւ տեղեկացրել, որ ինքը որեւէ նման թուղթ չի գրել եւ նման թղթի տակ չի ստորագրել: Եվ քանի որ դատապարտյալը այդքան գումար չի ունեցել` ստիպված հաջորդ օրը առավոտյան` դեկտեմբերի 16-ին, ուղեկցող խմբի հետ ծայրահեղ վատ վիճակում վերադարձել է«Վարդաշեն»: Նարգիզյանի մայրը դիմել է առողջապահության նախարարություն` խնդրելով լուծում տալ այդ հարցին` նշելով, որ պահանջված գումարը չունի, քանի որ ինքը թոշակառու է, հարսը գործազուրկ է, եւ իրենց խնամքին անչափահաս երեխա կա: ԱՆ-ից առայժմ գրավոր պատասխան չի ստացվել:
Ավելորդ չենք համարում տեղեկացնել, որ Նարգիզյանի` այս վիճակին հասնելու մեջ առկա է հենց ՔԿՎ-ի եւ ՔԿՀ-ի պատասխանատուների մեղքը. 2009-ի հունվարին Նարգիզյանը, գտնվելով «Վարդաշենի» ավելի թեթեւ ռեժիմում` գաղութում, դանակահարվել էր համախցակցի կողմից: Վերջինիս 140.000-ի տույժ էին տվել, իսկ Նարգիզյանին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հունվարի 19-ին վիրահատության էին ենթարկել: Տուժածն այնտեղ էր մնացել ընդամենը մեկ ամիս եւ մի քանի օր, եւ դեռ վիրահատական վերքերը չապաքինված` կարերը «թաց», ստիպել էին դուրս գրել նրան, չնայած բուժանձնակազմը զգուշացրել է ՔԿՎ աշխատակիցներին, որ նման վիճակում հիվանդին տանելու պատասխանատվությունն ընկնում է նրանց վրա: Վերջիններս, սակայն, անտեսելով մասնագետների հորդորները` դատապարտյալին այդ վիճակում կրկին տարել էին»Վարդաշեն», իսկ որոշ ժամանակ անց տեղափոխել փակ ռեժիմ` չնայած դանակահարության գործով նա տուժող է եղել: ԱՆ-ին եւ ՔԿՎ-ին ուղղված նամակին, թե ինչու են իրեն տեղափոխել փակ ռեժիմ, պատասխանել են, որ դատական գործընթացն ավարտվելուց հետո, երբ մի շարք հանգամանքներ պարզվեն` ռեժիմը կփոխեն: Սակայն նման որեւէ բան տեղի չի ունեցել: Իսկ փակ ռեժիմ տեղափոխելու ձեւական կողմը մի տույժն է եղել` հոգեկան հիվանդ մի դատապարտյալի հետ (ում գուցե միտումնավոր են այնտեղ տեղավորել` Նարգիզյանի գլխին սարքելու նպատակով, եւ որին հետո տեղափոխել են հոգեբուժարան) ընդհարում ունենալու համար, եւ Նարգիզյանին այդ վիճակում թողել են փակ ռեժիմում` անօգնական վիճակում: Սա առնվազն անգործության հանցակազմ է պարունակում. եթե դատապարտյալի հետ, Աստված չանի, մի բան պատահի` Խաչատրյան Գոռն ու նրա վերադասները ՔԿՎ-ում դատվելո՞ւ են… Ընդ որում, լավատեղյակներն ասում են, որ ՔԿՀ-ներում հենց այդպես էլ սարքում են եւ փող են աշխատում փակ ու բաց ռեժիմներ տեղափոխելու, տույժ տալու, հետո տույժից «մաղարիչով» ազատելու, հիվանդանոց տանելու-չտանելու վրա: Նարգիզյանն արդեն կրել է իր պատիժը, ազատվելուն ընդամենը երկու ամիս է մնացել, եւ պաշտոնյաների անմարդկային վերաբերմունքը միայն կարող է սպանել դատապարտյալի մեջ մնացած թեկուզ փոքրիկ մարդկայինը եւ ուղղվել մարդկության եւ առաջինը հենց նման պաշտոնյաներ պահող իշխանության դեմ: Եվ ինչո՞ւ է ՔԿՎ-ի պետ Հայկ Հարությունյանը Գոռ Խաչատրյանին վստահել երկու ՔԿՀ-ների բուժմասերի պատասխանատվությունը… Արդյո՞ք ոչ համատեղ գործունեությունից փող ստանալու ակնկալիքով: Համենայնդեպս, Գոռ Խաչատրյանի մասին ՔԿՀ-ներում լավ կարծիք չունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում