Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը հերթական մրցույթն է կազմակերպել: Այս անգամ կայքի այցելուները քվեարկության միջոցով պետք է որոշեն տարվա ամենագեղեցիկ գոլի հեղինակին: Քվեարկությանը մասնակցում են հինգ ֆուտբոլիստների խփած 10 գնդակներ, որոնցից մեկի հեղինակը Հայաստանի հավաքականի առաջատար կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանն է։ Այս պահին առաջատարը Մխիթարյանի «Կրիվբաս»-ի դարպասին խփած գոլն է: Հիշեցնենք, որ Սեպտեմբերի 22-ին կայացած «Շախտյոր»-«Կրիվբաս» հանդիպումն ավարտվեց «Հանքափորներ»-ի խոշոր` 6:0 հաշվով, հաղթանակով:
Դուք կարող եք մասնակցել քվեարկությանը հետևյալ հասցեով. http://shakhtar.com/ru/vote/?votename=1292596559014