Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

«Ժառանգություն»-ը լյուստրացիայի մասին օրինագիծն ամենևին էլ սեփական PR-ի համար չի առաջարկել. Ս. Սաֆարյան

Լյուստրացիայի (գաղտնազերծման) գաղափարը նոր չէ, ոչ էլ «Ժառանգության» գաղափարն է, սակայն խնդիրն այսօր նույնքան հրատապ է, որքան վաղ իննսունականներին: «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ-ի` այսօր կայացած կլոր սեղանի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

«Լյուստրացիայի օրենքին միս ու արյուն տալու համար մեր կողմից ուսումնասիրվել է միջազգային` գերմանական, ալբանական, վրացական, սերբական, մերձբալթյան երեք երկրների փորձը: Ավելի տպավորվեցինք վերջիններիս փորձով: Մենք պատմության դեմ կռվելու խնդիր չունենք, միաժամանակ ակնհայտ է, որ Հայաստանի մասին որոշումները Հայաստանում չեն կայացվում:

Պետք է փակել բոլոր այն խողովակները, որոնք թույլ են տալիս գործակալի աշխարհաճանաչողություն ունեցող մարդուն չափազանց բարձր պաշտոններ զբաղեցնել և որոշումներ կայացնել: Ահա սա է մեր ներկայացրած օրինագծի հիմքը:

Գաղտնազերծումը պայմանական համաներում է այն մարդկանց, ովքեր թեև բացահայտվում են, սակայն դրանով իսկ այլևս չեն կարող հավակնել բարձրագույն պաշտոնների` ՀՀ նախագահի, վարչապետի, կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, ԱԱԾ կենտրոնական աշխատակազմի ղեկավար պաշտոններ զբաղեցնողների, մարզպետների, քաղաքապետների և այլն:

Մենք պետք է ստուգենք այս մարդկանց կենսագրությունը և թույլ չտանք, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում լինեն այդպիսի անցյալ ունեցող մարդիկ:

«Ժառանգությունն» այս օրինագիծն ամենևին էլ սեփական PR-ի համար չի առաջարկել (PR է մեր գործունեության յուրաքանչյուր օրը), այլ այն բանի համար, որպեսզի թույլ չտա ուրիշ երկրների հետ համագործակցած մարդկանց մուտքը կառավարման մարմիններ:

Սրանով սկսվում է գործակալական ցանցի դուրսմղման սահուն գործընթաց: Եթե ներկա պաշտոնյաների շարքում կան նման անցյալ ունեցողներ, նրանք պետք է ինքնակամ հրաժարվեն իրենց առաջարկված պաշտոնից: Հանրությունը պետք է տեղեկացված լինի նման մարդկանց մասին:

Ոմանք նշում են, թե լյուստրացիան անթույլատրելի է: Նույնիսկ պարզաբանումներից հետո նրանք շարունակեցին պնդել, թե մենք պետության դեմ ուղղված աշխատանք ենք տանում, սակայն առնվազն խելագար և սակավամիտ պետք է լինել սեփական երկրի շահի դեմ գնալու համար:

Նրանք ուղղակի հասարակությանն ուզում են ապակողմնորոշել, թե իբր «Ժառանգությունն» իր այս օրենսդրական նախաձեռնությամբ դավաճանության է գնում»,- ամփոփեց Սաֆարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում