Իրանում զորքերը բերվել են ռազմական պատրաստվածության: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց իրանագետ Մհեր Բաղդասարյանը`ներկայացնելով դրա պատճառներն ու հիմքերը: Բանախոսը հայտնեց, որ արդեն մեկ շաբաթ է` Իրանում հայտարարել են զորքերը ռազմական պատրաստվածության բերելու մասին: Նա ենթադրում է, որ պատրաստվածությունը երկար ժամանակ է խլել:
«Այժմ գոյություն ունի քսան միլիոն կամավորների բանակ: Դա Իրանի տարբերակում «ատամ ցույց տալու» նման մի բան է: Նման մասշտաբի ռազմական պատրաստվածություն դեռ չի եղել` եղել են վարժանքներ»,- նշեց իրանագետը`մեկնաբանելով, որ նման պատրաստվածության պատճառ դարձան Իսրայելի կողմից ռազմական գործողությունների սպառնալիքը և Սիրիայի դեպքերը: Ըստ Մ. Բաղդասարյանի` Իրանի ամենաառաջնային դաշնակիցը Սիրիան է:
«Իրանը զգաց, որ կարող է մնալ միայնակ: Լուրջ առիթ է պատրաստվածության գալու համար»,- կարծում է իրանագետ Մհեր Բաղդասարյանը:











































