Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ին` ժամը 10.00-ին, Փափազյան և Արծրունու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-2417» և «ՎԱԶ-21 06» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «ԳԱԶ-2417»-ի ուղևորուհին ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:











































