Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը

«Բեռլուսկոնիին նախընտրում եմ ՀՀ իշխանություններից»

Հարցազրույց Ավստրիայում ապրող գրող, թարգմանիչ Հերբերտ Մաուրերի հետ
-Պարոն Մաուրեր, Դուք բոլորովին վերջերս այցելել էիք Հայաստան, հաճախ շփվում եք մեր մտավորականների, մշակութային գործիչների հետ եւ տեղեկացված եք մեր երկրի մասին: Ձեր տպավորությամբ` ի՞նչ փոփոխություններ են եղել Հայաստանում: Որքանո՞վ է մարդը պաշտպանված մեր երկրում:
-Ինձ թվում է, որ մարդու իրավունքների տեսանկյունից վիճակը շատ վատ է: Վատ է հատկապես լրագրողների, ստեղծագործող մարդկանց վիճակը: Ընդհանուր առմամբ կա հուսախաբություն:Եվրոպայում կան տարբեր կազմակերպություններ, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, եւ նրանք աջակցում են նաեւ Հայաստանին: Հայաստանում էլ կան մարդիկ, որոնք զբաղվում են մարդու իրավունքների հարցերով եւ ունեն այն համոզումը, որ շատ լավ գործ են անում, սակայն նրանք քիչ են: Եվրոպայի խորհուրդն, ինչ խոսք, աջակցում է Հայաստանին, սակայն դա արվում է մակերեսային կերպով: Մյուս կողմից` կարծում եմ, որ հայերը պետք է հասկանան, որ մարդու իրավունքները ժողովրդավարության հիմքն են եւ պայքարեն, որ իրենց ձայնն անպայման արձագանք գտնի:
-Դուք տեղյա՞կ եք, որ հերթական անգամ եթեր չտրամադրվեց «Ա1+» հեռուստաընկերությանը, որը միակ այլընտրանքային հեռուստաալիքն է մեր երկրում, իսկ մյուսները վերահսկվում են իշխանությունների կողմից: Այս տեսանկյունից, ըստ Ձեզ` կարելի՞ է խոսել խոսքի, մամուլի ազատության մասին:
-Վերջին նորություններից տեղյակ չեմ: Իմ տպավորությամբ` մամուլը, ԶԼՄ-ների մեծ մասը ենթարկվում են կառավարությանը կամ մաֆիոզ խմբերին, ինչն էլ նշանակում է, որ նրանք չեն կարող լինել չեզոք եւ ազատ: Ամենամեծ խնդիրը, կարծում եմ, դա է: Այդպես վարվում է վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Իտալիայում, որտեղ ԶԼՄ-ները վերահսկվում են իշխանությունների կողմից: Իտալիան մեծ երկիր է, եւ այնտեղ մարդիկ կարող են այլ աղբյուրներից ստանալ տեղեկատվություն: Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը ԶԼՄ-ների նկատմամբ հիշեցնում է Բեռլուսկոնիի քաղաքականությունը, սակայն Հայաստանում դժվար է այլընտրանքային տեղեկատվություն ստանալը: Ինձ թվում է, որ ՀՀ իշխանություններն ուզում են ամբողջովին վերահսկել լրատվական դաշտը: Եթե համեմատելու լինեմ, նույնիսկ Բեռլուսկոնիին ես կգերադասեմ ՀՀ իշխանություններից:
-Հայաստանի իշխանությունները հանդես են եկել մի նախաձեռնությամբ, որով ուզում են մեր երկրում բացել օտարալեզու դպրոցներ: Ըստ Ձեզ` դա կնպաստի՞ կրթության որակի բարելավմանը, պե՞տք են առհասարակ օտարալեզու դպրոցներ:
-Որպես լեզվաբան կարծում եմ, որ եթե երեխան իր կրթությունը չի ստանում մայրենի լեզվով, նա հետագայում սկսում է խառնել լեզուները: Դրա համար էլ նախնական կրթությունը պետք է ստանալ մայրենի լեզվով, իսկ հետո կարող է սովորել այլ լեզուներ:
– Հայ մշակույթը ինչպե՞ս է ընկալվում Եվրոպայում: Ժամանակակից հայ հեղինակներից ու՞մ եք թարգմանել եւ ներկայացրել Եվրոպայում:
-Ատոմ Էգոյանի ֆիլմն է հաջողված եւ լավ ընդունված է Եվրոպայում: Հայերենից գերմաներեն շատ քիչ բաներ կան թարգմանված: Թարգմանել եմ Արփի Ոսկանյանի, Համբարձում Համբարձումյանի, Վահրամ Մարտիրոսյանի, Լեւոն Խեչոյանի գործերը: Դժբախտաբար դրանք լայն արձագանք չեն գտնում:
-Ձեր տպավորությամբ` մշակույթի, գրքի նկատմամբ ինչպիսի՞ն է վերաբերմունքը Եվրոպայում, եւ ինչպիսի՞ն` Հայաստանում:
– Մշակույթի նկատմամբ վերաբերմունքը կապված է երկրում տիրող քաղաքական մթնոլորտի հետ,ինչպես նաեւ` սոցիալ-տնտեսական պայմանների: Հայաստանում հեղափոխություն է եղել, եւ հայաստանցիները հայտնվել են բոլորովին այլ տնտեսական իրավիճակում: Հայ եւ եվրոպացի ստեղծագործողների գործունեությունը համեմատելու համար պետք է նայել, թե այդ երկրներում ինչպես է գործում գրքի շուկան, ինչ պահանջարկ ունի: Որպեսզի ստեղծագործողները, հրատարակիչները կարողանան հասնել հաջողության, պետք է լինի ազատ շուկա: Պետք է փոխվի նաեւ հասարակության գիտակցությունը: Հայաստանում դեռեւս չկա այդ ազատությունը: Օրինակ, գերմանախոս երկրներում կան շատ հրատարակչություններ, որոնք չկան Հայաստանում:
-Երեւանում այսօր հազիվ երկու-երեք գրախանութ է գործում: Ձեզ մոտ` Վիեննայում, քանի՞ գրախանութ կա այսօր:
-Իմ տեղեկություններով` յոթ հարյուրից ավել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում