Tuesday, 09 06 2026
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար

Սերժ Սարգսյանը Մարսելում մասնակցել է ԵԺԿ կոնգրեսի առաջին լիագումար նիստին

ՀՀԿ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ին Մարսելում տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի առաջին լիագումար նիստը` կազմակերպության ղեկավար Ուիլֆրիդ Մարթենսի գլխավորությամբ, որին մասնակցել է նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` որպես կոնգրեսի հատուկ հյուր:

Ելույթ ունենալով կոնգրեսի ամբիոնից` Մարթենսը Ս. Սարգսյանին հրավիրել է մասնակցել այսօր` դեկտեմբերի 8-ին կայանալիք Եվրոպական երկրների ու կառավարությունների ղեկավարների գագաթաժողովին:

«Այսօրվանից Դուք Ձեզ կարող եք համարել Եվրոպական ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքի անդամ»,- հայտարարել է Վ. Մարթենսը` դիմելով Ս. Սարգսյանին և հանդիսավոր կերպով նրան փոխանցել գագաթաժողովին մասնակցելու հրավերը և ԵԺԿ անդամի կրծքանշանը:

Իր ելույթում Մարթենսը նշել է, որ Հայաստանը արևմուտքի և արևելքի միջև դարպաս է, իսկ եվրոպական ընտանիքը Հայաստանի հետ ընդհանուր արմատներ ունի, ժառանգություն և ճակատագիր: Կազմակերպության նախագահն ընդգծել է, որ ՀՀ նախագահը կոնգրեսի աշխատանքին մասնակցում է հայերի համար կարևոր մի օր` 1988թ. դեկտեմբերի 7-ին, երբ Հայաստանում տեղի ունեցավ երկրաշարժ:

Մարթենսն անդրադարձել է այն նախաձեռնություններին, որոնցով տարածաշրջանում հանդես է գալիս Հայաստանը` ընդգծելով Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված Հայաստանի ջանքերը:

«Հայաստանն ընթանում է բարեփոխումների ճանապարհով, կառուցում է խաղաղ ժողովրդավարություն: Անցնելով շուկայական տնտեսության` երկիրը գտավ իր տեղը միջազգային ասպարեզում և հայացքն ուղղեց դեպի Եվրոպա»,-հայտարարել է Մարթենսը:

ԵԺԿ նախագահն իր վստահությունն է հայտնել առ այն, որ իշխող ՀՀԿ-ն, «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները կկարողանան մոտ ապագայում դառնալ ԵԺԿ-ի կառուցողական գործընկերներ` հավելելով, որ վերջնական որոշումը կկայացվի 2012թ. փետրվարին:

Համաձայն ԵԺԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության` ԵԺԿ կոնգրեսին կմասնակցեն Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ու վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և այլք:

ԵԺԿ-ն համաեվրոպական խոշորագույն կուսակցությունն է, որը միավորում է Քրիստոնեա-դեմոկրատական, պահպանողական ուղղվածության կուսակցություններին:

Կուսակցությունում ընդգրկված են ԵՄ անդամ 26 երկրների և եվրոպական ևս 13 երկրների 72 կուսակցություններ:

ԵԺԿ-ին անդամակցության հայտեր են ներկայացրել հայաստանյան 4 կուսակցություններ` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը»:

Տեղեկացնենք, որ ՀՀԿ-ն դարձել է ԵԺԿ փաստացի դիտորդանդամ, որը ոչ ԵՄ անդամ երկրների համար կարելի է համարել լիարժեք անդամություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում